Երկու մեծանուն կոմպոզիտորների հոբելյանական համերգները սկսվեցին Կապանից

29.07.2021 12:06
5035

Երկօրյա համերգային շրջագայությամբ Սյունիքի մարզում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան)։ Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը  նախաձեռնել են համերգաշար՝ նվիրված հայ երգարվեստի երկու նվիրյալներին՝ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի եւ Էդուարդ Միրզոյանի հարյուրամյա հոբելյաններին։

Անդրանիկ համերգը տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնում, որտեղ հանդիպեցինք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նվագախմբի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանին։ Նա «Սյունյաց երկրի»  հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է Կապանում, տպավորված է բնությամբ, իսկ հանդիսականին կհանդիպի դահլիճում։

Անմիջական մթնոլորտ էր դահլիճում, բարեմաղթանքի խոսքեր հղեց հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը. «Շատ ուրախ եմ, որ երկու կոմպոզիտորների հոբելյանների նշումը սկսվում է Կապանից, ուզում եմ նաեւ բոլորիդ շնորհավորել Կապանը երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու առիթով։ Անցնող երկու տարին մեզ համար փորձությունների ժամանակաշրջան էր, կորոնավիրուսի համավարակը, պատերազմը ծանր բարոյահոգեբանական հետեւանքներ ունեցան բոլորիս վրա, եւ հանրային տրամադրությունները կարգավորելուն, մարդկանց մեջ լավատեսության առաջացմանն են միտված նման համերգաշարերը։ Մանավանդ այս մեկը նվիրված է երկու մեծանուն հայի, ովքեր հպարտությունից, արժանապատվության զգացումից, հիացմունքից զատ ուրիշ մի այլ զգացում չեն առաջացնում։ Մնում է ավելացնել, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ջանք չի խնայի, որ հանդիսականի հետ նման հանդիպումները լինեն շարունակական»։

Համերգի մեկնարկին հնչեցին Էդուարդ Միրզոյանի ստեղծագործություններից՝ հատված լարային քառյակից, որն առաջին դրամատիկական բնույթի նշանակալի գործն է մեր ազգային կամերալ երաժշտության մեջ, հետո հնչեց կինոերաժշտություն «Քաոս» ֆիլմից։ Այնուհետեւ կամերային նվագախմբին միացավ Վահագն Հայրապետյանի ջազ տրիոն՝ Մակար Նովիկով (կոնտրաբաս), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ), Վահագն Հայրապետյան (դաշնամուր)։ Հնչեցին Բաբաջանյանի երգերը՝ Վահագն Հայրապետյանի մշակումներով՝ «Առաջին սիրո երգը», «Տղերքը, որոնք չկան», «Մեղեդի», «Верни мне музыку», «Ах, тополиный пух», «Իմ Երեւան», Մավր Մկրտչյանի (բարիտոն), Սոֆյա Սայադյանի (սոպրանո) կատարմամբ։

Հավարտ համերգի հնչեց Ա․ Բաբաջանյանի «Էքսպրոմտը»։

Նույն համերգը հուլիսի 28-ին տեղի ունեցավ Գորիսի դրամատիկական թատրոնի դահլիճում:

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02