Կապանում համաժողովրդական տոնախմբություն էր՝ նորակոչիկները երդվում էին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը

15.07.2022 13:03
4505

 

Զինվորական երդում տվել են բոլոր ժամանակներում, բայց երդման իմաստը մնացել է նույնը՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում այս անգամ հավաքվել էին հանրապետության տարբեր ծայրերից ժամանած մարդիկ՝ մասնակիցը լինելու իրենց որդու կամ մերձավորի զինվորական երդման արարողությանը:

Երդման արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո:

Այնուհետև, հանդիսավոր լռության մեջ, նորակոչիկներից յուրաքանչյուրը մոտենում է իր հրամանատարին և ընթերցում երդման տեքստը. «Հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս,

ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին,

անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու եթե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Երդվում եմ»:

Եվ երբ բոլոր զինակոչիկները երդում են տալիս, տեղի է ունենում օրվանը պատշաճող հանրահավաք, որը վարում է կապիտան Սուրեն Փիլումյանը:

Հայրենիքի պաշտպաններին զինծառայության մեջ հաջողություններ ցանկացան Սյունիքի մարզպետարանի զորահավաքային բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, զորամասի պարտադիր զինծառայող, շարքային Արամ Հարությունյանը, օրհնանքի խոսքեր հղեց Վահանավանքի վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը:

Շարքային Արամ Հարությունյանը պատիվ համարեց Կապանում ծառայելը. քաղաք, որն օր-օրի շենանում ու բարգավաճում է:

Օրվա խորհուրդը յուրովի է մեկնաբանում զորամասի հրամանատար, գնդապետ Վազգեն Վարդանյանը. «Պատահական չէ զինվորական երդման արարողության տեղն ընտրված՝ Բաղաբուրջի հուշահամալիր: Զինվորական նոր հերթափոխը հուշահամալիրում հավերժական քնով ննջող զինվորների կիսատ թողած գործը շարունակողներն են: Մենք պարտադրված ենք հզոր բանակ ունենալ, պարզապես այլ ելք չունենք: Մեր բանակը պիտի լինի ամուր, մարտունակ, ժողովուրդն էլ իր լուման պիտի ունենա մեր բանակի հզորացմանը»:

Մեր մաղթանքը հայրենիքի ապագա պաշտպաններին՝ խաղաղ երկնքի տակ անփորձանք ծառայություն:

Ի դեպ, Բաղաբուրջի հուշահամալիրում հավաքվել էին ոչ միայն նորակոչիկների հարազատներն ու մերձավորները, այլև բազմաթիվ կապանցիներ: Եվ արարողությունը վերածվել էր համաժողովրդական յուրօրինակ տոնախմբության:

Երդման արարողությանը մասնակցում էին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մեսրոպ Արզումանյանը, ինչպես և Արցախյան պատերազմների վետերաններ, Արցախյան երրորդ պատերազմում նահատակված զինվորների ծնողներ:

Իսկ նորակոչիկների հպարտ կեցվածքը վերստին վկայում է, որ հայոց ազգային բանակի նոր հերթափոխը համակված է հայրենատիրության սրբազան պարտքի գիտակցմամբ:

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21