Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորությունից. Զոհրաբ Մնացականյան

16.11.2018 18:25
1126

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ կադրային ներուժ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը զբաղեցնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն այս մասին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Միևնույն ժամանակ, խնդրի հիմքում ընկած են հետևյալ հարցերը. Առաջին՝ նորմատիվ բազան չի նախատեսում կոնկրետ որոշումներ հարցերի լուծման համար այն դեպքերում, երբ կազմակերպության գլխավոր քարտուղարը ի վիճակի չէ շարունակել պաշտոնավարումը: Երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ՝ մեզ համար կազմակերպության հեղինակությունը, արդյունավետությունը, կենսունակությունը չափազանց կարևոր նշանակություն ունեն: Որպես ՀԱՊԿ անդամ մենք հետաքրքրված ենք ուժեղ կազմակերպություն ունենալու հեռանկարով և մեր ներդրումն ենք ունենում այդ գործում»,- ասել է նա:

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց է սկսել, քանի որ նրա հետ կապված կային ներքին բնույթի իրավական խնդիրներ: «Մենք դա արել ենք նրա համար, որ հենց սկզբից տարանջատենք կազմակերպությունը մեր ներքին խնդիրներից»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Նա շեշտել է, որ հայկական կողմի մոտեցումը միտված է կազմակերպության  ընդհանուր գործունակության ապահովմանը, լայն իմաստով բոլոր 6 անդամների միջև կոնսոլիդացիայի ամրապնդմանը:

Անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանը զրկվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից և ընդունվե՞լ է Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու որոշում, Զոհրաբ Մնացականյանը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ կազմակերպությունում 6 իրավահավասար անդամ կա, իսկ որոշումներն այնտեղ ընդունվում են կոնսենսուսով:

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01