Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Փաշինյանի ելույթն է

07.03.2019 21:28
1040

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ևս երկու գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսպիսով, այս պահին ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով 4 գանգատ կա:

Hetq.am-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ գանգատներից մեկի համար հիմք է հանդիսացել կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը:

«Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոռուցիայի մեջ կասկածվող անձանց մասին, ասել է՝ մենք պետք է իրենց ձերբակալենք, տանենք դատարան, խայտառակենք, բարոյապես ոչնչացնենք և ուղարկենք պատիժ կրելու: Այսինքն, Փաշինյանն ուզում է ասել, որ անձն, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ոչ միայն կարող է ձերբակալվել, կալանավորվել, տարվել դատարան և պատիժ կրել, այլ իր խոսքից բխում է, որ բացի օրենքով նախատեսված ընթացակագից, նա նաև պիտի խայտառակվի, բարոյապես ոչնչացվի: Սա նշանակում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկելու սպառնալիքներ են հնչում»,- ասել է Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Ալումյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, ով մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ, կարող է հասկանալ, որ այս սպառնալիքը վերաբերում է նաև իրեն՝ անկախ նրանից՝ ինքը մեղավոր է, թե ոչ:

Ըստ պաշտպանի՝ եթե այդ սպառնալիքը հնչեր անգամ Փաշինյանի կուլուարային խոսակցություններում, կլիներ անթույլատրելի, բայց հնչել է կառավարության նիստում, որտեղ ներկա են եղել կառավարության անդամներն, ու ոչ ոք չի փորձել շտկել վարչապետի խոսքը, ընդդիմանալ դրան, այլ բոլորը լուռ նստած՝ լսել են:

«Սա նշանակում է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն ընտրել է այդ ուղղությունն ու գործելաոճը: Ըստ էության, սա նաև հրահանգ էր կառավարության անդամներին: Սա ուղղակի հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պետության կողմից իր վրա վերցրած պարտավորություներին, քանի որ հենց պետության անունից է արվում հայտարարությունը»,- ասել է Ալումյանն ու նշել, որ տեղի ունեցածը վտանգավոր ուղերձ է, ուստի իրենք չեն սպասել, մինչև Փաշինյանի ասած գործողություններն իրականանցվեն ու դիմել են ՄԻԵԴ` գիտակցելով նաև այն հանգամանքը, որ ներպետական պաշտպանության ոչ մի միջոց նման գործողությունների դեմ գոյություն չունի:

Ըստ աղբյուրի, Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացված չորրորդ գանգատը վերաբերում է նրա կալանքի ժամկետը երկարարցնելուն:

Հայկ Ալումյանի խոսքով՝ կալանքը երկարացնելու հարցը քննել է դատարանը, որն օրենքի հիման վրա չի ձևավորվել: Նշենք, որ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ժամանակ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, քանի որ, ըստ նրանց, պարզ չէր, թե ինչ եղանակով է գործը մակագրվել հենց Արթուր Մկրտչյանին: Նշենք, որ պաշտպանները տևական ժամանակ բարձրաձայնել են այս խնդրի մասին ու նշել, որ գործերը պետք է մակագրել համակարգչային եղանակով, այլ ոչ թե դատարանի նախագահի կողմից:

Գանգատում անդրադարձ է կատարվել նաև Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված դատարանների հիմնավորումներին:

Ալումյանի խոսքով` ՄԻԵԴ-ում իրենք ոչ թե դրել են երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը, այլ անդրադարձել են այն չափանիշներին, որոնցից ելնելով՝ դատարանները համարում են, որ նախագահն անձեռնմխելի չէ` այսպիսով անմեղության կանխավարկած խախտելով:

«Վճռաբեկ դատարանն ասում է, որ եթե նախագահն իր լիազորությունների շրջանակներում է գործել և ի շահ պետության, ուրեմն անձեռնմխելի է, իսկ եթե իր լիազորությունների անցմամբ կամ անձնական նպատակներից ելնելով է գործել, ուրեմն անձեռնմխելի չէ: Սա անձեռնմխելիության ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեցող գաղափար է, բայց այս փուլում գլխավոր խնդիրը դա չէ»,- ասել է Ալումյանն ու բացատրել, որ նախագահն անձեռմխելի է, թե ոչ, պետք է որոշվի ամենաբարձր ապացուցողական չափանիշով:

«Այսինքն՝ ողջամիտ կասկածից վեր մակարդակով պետք է ապացուցված լինի, որ անձն անձեռնմխելի չէ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անձեռնմխելության չափանիշը դնում է այսպես. Քոչարյանն իր լիազորությունների շրջանակներից անցել է, թե ոչ, լիազորություներն իր անձնական նպատակին օգտագործել է, թե չէ, ու այդ ամենն ասում է ողջամիտ կասկածից վեր չափանիշով, որն այս փուլում չի կարելի: Այս փուլում որևէ դատարան իրավունք չունի ասել, որ ողջամիտ կասկածից վեր  չափանիշով դու անցել են քո լիազորություները կամ գործել ես քո անձնական նպատակներով»,- ասել է Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե Քոչարյանի մեղադրանքը վերաբերեր այնպիսի արարքի, որը ակնհայտորեն կապ չէր ունենա նրա լիազորությունների հետ, այդ դեպքում նա չէր լինի անձեռնմխելի, բայց նրան վերագրվող մեղադրանքից արդեն իսկ բխում է, որ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, նա իր լիազորությւոններն իրականացնելիս է հանցանք  կատարել, ուստի անձեռնմխելի է:

Նշենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, հրամանագիր է արձակել արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Ալումյանն ընդգծել է, որ եթե անձն իր լիազորությունները չի անցել, ապա նա առհասարակ քրեական պատասխանատվության ենթակա չէ:

«Վճռաբեկ դատարանը  կիրառում է մի չափանիշ, որը կիրառելի է Հայաստանի ցանկացած քաղաքացու, առնվազն ցանկացած պաշտոնյայի նկատմամբ. սա չի կարող համարվել անձեռնմխելիության չափանիշ: Քոչարյանն իր լիազորություններն անցել է, թե ոչ, կարելի է ասել միայն վերջնական դատական ակտով»,- հավելել է Հայկ Ալումյանը:

Գանգատում նշվել է նաև, որ Քոչարյանի կալանավորումը նախաձեռնվել է՝ օրենքով չնախատեսված նպատակներից  ելնելով: Այստեղ նորից հղում է կատարվել ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցություններ գաղտնալսումներին: Պաշտպանի խոսքով՝ կալանավորումը պետք է օրենքով նախաձեռնվի, եթե առկա են օրենքով սահմված հիմքերը, իսկ այս դեպքում օրենքով  և կոնվենցիայով նախատեսված նպատակներով չի նախաձեռնվել:

«Թեև առերևույթ ասվում է, որ կալանքի հիմքն այն է, որ նա կարող է թաքնվել քննությունից` հեռախոսային խոսակցություներից մեկում ասվում է՝ «կալանավորենք, որ ցուցմունք տա»,-  հիշեցրել է Հայկ Ալումյանը:

Ըստ պաշտպանի՝ կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերը համոզիչ չեն: Փաստաբանը նշեց, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը Քոչարյանը եղել է ազատության մեջ, այսպես ասած`բոլոր հնարավորություներն ունեցել է և՛ խոչընդոտելու քննության ընթացքը, և՛ թաքնվելու, ինչը, սակայն, չի արել:

«Եթե հիմա նրան ազատ արձակեն, ապա նա ավելի շատ հնարավորություն չի ունենա խոչընդոտելու կամ թաքնվելու, քան օգոստոսի 7-13-ը»,- նկատել է պաշտպանն ու հիշեցրեց, որ օրենքով սահմանված կարգով Քոչարյանի շուրջը մշտապես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են և նա իր ցանկացած հանդիպում նրանց հետ համաձայնեցվում է:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

panorama.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11