Հայաստանը դուրս մնաց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերից. ԻՔՄ

05.07.2018 11:28
1215

2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են:

2006 թվականին կորպորացիայի և Հայաստանի կառավարության միջև ստորագրվեց աջակցության համաձայնագիրը, որի իրագործումը, սակայն, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով մնաց անավարտ:

Հայաստանում  տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակով բարձրացրեց Հայաստանի վերաբերյալ որոշումը վերանայելու հարցը: Ապա այդ հարցի հետ կապված քայլեր փորձեցին ձեռնարկել Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը:

Սակայն այս օրերին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի՝ Հայաստանին դրամաշնորհ տալու հեռանկարը դարձել է գրեթէ անհնար՝ բոլորովին նոր պատճառով:

Կոռուպցիան

Ինչպես այլ թեկնածու երկրների համար, այնպես էլ Հայաստանի համար հիմնադրամում կազմվում է քարտ, որով գնահատվում է երկրի համապատասխանելիությունը տնտեսական ազատությունների, արդարադատության և մարդկանց մեջ ներդրման (առողջապահություն և կրթություն) առումով: Տարբեր ցուցանիշների համար կորպորացիան օգտվում է տարբեր հեղինակավոր աղբյուրներից (Համաշխարհային բանկ, Freedom House, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն):

Հայաստանի գործող քարտում հիմնական «կարմիր» (նվազգույն շեմից ներքև) ցուցանիշը կոռուպցիայի վերահսկման ցուցանիշն էր: Այն հիմնվում է Համաշխարհային բանկի զեկույցի վրա, որն իր հերթին հրապարակվում է ամեն տարվա սեպտեմբերին:

Ընդ որում, ՀԲ-ի զեկույցը, որպես կանոն, 12-18 ամսվա վաղեմության իրավիճակ է արտացոլում. հավաքագրվելուց հետո տվյալները բավական երկար ժամանակ մշակվում են և այնուհետև տեղ գտնում զեկույցում: Արդյունքում թավշյա հեղափոխությանը հաջորդող հակակոռուպցիոն զարգացումները հազիվ թե տեղ գտնեն Համաշխարհային բանկի՝ այս տարվա սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցում:

Ու թեև քննարկվում էին այս խնդիրը լուծելու որոշ տարբերակներ, սակայն այժմ ի հայտ եկավ նոր և ավելի լուրջ խնդիր:

Հայաստանը հարստացավ

Ինչպես նշվեց, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ֆինանսավորում է ժողովրդավարական արժեքները հարգող ցածր եկամուտներ ունեցող երկրներին: Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի երկրի եկամուտները գնահատվեն«lower-middle»-ից («ցածր միջին») ոչ ավել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն լինի 3896 ԱՄՆ դոլարից պակաս:

2016-2017 ֆիսկալ տարում (ամերիկյան ցիկլով) Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3760 դոլար, այնինչ 2017-2018 ֆիսկալ տարում այդ ցուցանիշը հասավ 4000 դոլարի: Այդ հիմքով Համաշխարհային բանկը «ցածր միջին» եկամտով երկրների ցանկից Հայաստանը տեղափոխեց «բարձր միջին» երկրների ցանկ:

Ըստ այդմ, համաձայն 2003 թվականի «Հազարամյակի մարտահրավերին» վերաբերող ԱՄՆ կոնգրեսի ակտի՝ Հայաստանը դուրս կմնա «Հազարմյակի մարտահրավեր» կորպորացիայի դրամաշնորհների համար հայտ ներկայացնելու իրավունք ունեցող երկրների ցանկից:

Սա, թերևս, չի նշանակում, որ Հայաստանը զրկվել է այդ մոտ 100-150 միլիոն դոլարի դրամաշնորը ստանալու հնարավորությունից: Այդ ամերիկյան գումարները Հայաստան բերելու այլ հնարավորություններ էլ կան, որոնք կապված չեն ֆորմալ չափանիշների բավարարման հետ և կարող են լինել քաղաքական որոշման արդյունք:

 

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքաքացիների միավորում»

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40