Հայաստանը ձգձգում է Նախիջևան տանող միջանցքի շուրջ բանակցությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպան

12.02.2024 12:36
771

Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի թեման շատ կարևոր է Բաքվի համար։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ մանրամասնելով, որ 46 կմ երկարությամբ այս երթուղու երկայնքով կան թունելներ և կամուրջ։

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», - ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։

Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Բաքուն և Թեհրանը համաձայնագիր են ստորագրել Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։

«Այնտեղ ճանապարհն ավելի երկար է՝ 60 կմ, երթուղին ավելի բարդ է, բայց այս աշխատանքներն արդեն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները անցնում էին Իրանի տարածքով։ Գումարած սա Թուրքիա տանող ճանապարհն է։ Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է: Նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով», - ասել է Եվդոկիմովը։

tert.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40