Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. գլխավոր քարտուղարը կոչ է արել «կտրուկ եզրակացություններ» չանել

27.11.2023 14:25
772

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Իմ կարծիքով, այս իրավիճակից (ՀՀ-ի բացակայությունը Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովից-Խմբ.) կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Որքանով հայտնի է ՀԱՊԿ քարտուղարությանը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել: Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»,- ասել է նա։

Նախօրեին Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը:

https://www.tert.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40