Աշխարհին մանկան մաքրություն է պետք…

02.06.2015 16:03
3914

Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը մարզում մեկնարկեց ծննդատներ այցելելով: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի կանանց խորհրդի նախաձեռնությամբ նվերներ հանձնվեցին 28 նորածնի:

ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը, շնորհավորելով նորաթուխ մայրիկներին, նրանց բալիկներին մաղթեց առողջություն, անամպ երկինք, անհոգ մանկություն: «Մարզային իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում երեխաների անհոգ ժպիտների համար հնարավոր պայմաններ ստեղծելու», - վստահեցրեց նա:

Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը նշեց, որ այս տոնը եւս մեկ հնարավորություն է տալիս հիշեցնելու հանրությանը երեխաների իրավունքների եւ դրանց պաշտպանության մասին: Նա նշեց նաեւ, որ Սյունիքի մարզպետի նախաձեռնությամբ նաեւ դրամական պարգեւ են ստացել մարզի երկկողմանի ծնողազուրկ ութ երեխա եւ այս տարվա մայիս ամսին ծնված երկու զույգ երեխայի ընտանիքները:

Կապանի N3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանն այն համոզմունքը հայտնեց, որ տոնը լիարժեք կլինի միայն այն դեպքում, երբ բոլոր երեխաներն ընտանիք ունենան, պաշտպանված լինեն նրանց բոլոր իրավունքները, հատկապես հատուկ կարիքավոր երեխաների համար ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները: «Վերջին տարիներին երեխաներն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին ավելի շատ են իրազեկվում, իսկ պետությունը՝ հատուկ կարիքավոր երեխաների համար բավականին նպաստավոր պայմաններ ստեղծում», - նշեց նա:

Արդեն ավանդական դարձած կավճանկարչությանը մանուկները մեծ անհամբերությամբ են սպասում, քանզի նկարներով ներկայացնում են իրենց պատկերացրած աշխարհը: Տնակներ, ծաղիկներ, ամպեր, արեւ, մայրիկ, հայրիկ, բոլորը խորհրդանշում են մանուկների մաքրամաքուր աշխարհը: Ժյուրիի կողմից լավագույն ճանաչված երեք մասնակցի աշխատանքներն արժանացան նվերների:

Ողջ օրվա ընթացքում միջոցառման մասնակիցները կարող էին դիտել Կապանի փոքրիկ նկարիչների աշխատանքները՝ ներկայացված Կապանում գործող արվեստի դպրոցների սաների կողմից:

Հետաքրքիր ցուցահանդես էր կազմակերպվել Կապանում գործող ինժեներական խմբակների աշխատանքներից: Ցուցադրությունը վարում էին խմբակի երեխաները, իսկ մասնակիցները հնարավորություն ունեին ծանոթանալ «Աղուէս» եւ «Կրիա» ծրագրավորման գործիքներին, տեսնել 3D եռաչափ տպիչի եւ շաղափային հաստոցի աշխատանքները, խաղալ խմբակների աշակերտների ստեղծած խաղերը եւ հետեւել նրանց հավաքած եւ ծրագրավորած ռոբոտներին:

Նշենք, որ Կապանի N9 ավագ եւ N10 միջնակարգ դպրոցում գործող ինժեներական խմբակները «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի շրջանակներում են իրականություն դարձել:

Կապանի երկրագիտական թանգարանում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ լուսանկարիչ Էլենա Բալասանյանը բացել էր մանկական լուսանկարների անհատական ցուցահանդես:

«Լուսանկարների ճնշող մեծամասնությունը պատրաստել եմ մեկ ամսվա ընթացքում՝ հիմնականում պատահական սկզբունքով: Երեխաների հետ նախապես հնարավոր չէ պլանավորել լուսանկարչական աշխատանքը, քանի որ նրանք իրենց տրամադրությունն ու մոտեցումն ունեն: Լուսանկարվելիս նրանց հաճելի կամակորություններն ավելի հետաքրքիր լուծումներ են տալիս: Ցանկանում եմ մանուկներին երջանկություն, կապույտ երկինք, խաղաղ մանկություն, որի շնորհիվ իրենց երջանկությունը կհաղորդեն բոլորիս», - նշեց Է.Բալասանյանը:

Կապանում գործող տիկնիկային թատրոնը ներկայացրեց «Սասունցի Դավիթը», որ հետաքրքրությամբ դիտեցին թե՛ մեծահասակները, թե՛ մանուկները:

Մանուկներին հաճելի ակնթարթներ պարգեւեցին հեքիաթների հերոսները՝ իրենց խաղերով, երգ ու պարով, իսկ նրանց տոնը լիարժեք դարձրեց Կապանի մշակույթի կենտրոնի, ինչպես նաեւ «Վահան Մանուկյան» երգի ստուդիայի կազմակերպած մանկական համերգային ծրագրերը:

Միջոցառումների շարքի յուրօրինակ ամփոփում էր «Վորլդ վիժն Հայաստան» Կապանի տարածքային զարգացման գրասենյակի անցկացրած ֆլեշմոբը. մանուկների երազանքներով լի զամբյուղը բարձրացավ երկինք: Թող ի կատար ածվեն աշխարհի բոլոր երեխաների ցանկությունները եւ, ինչպես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղերձում է նշվում. «Թող ձեր մանկությունն անցնի խաղաղության ու սիրո, ուշադրության, պետական ու ծնողական հովանավորության ներքո»:

Նշենք, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացված միջոցառումներին աջակցություն էր ցուցաբերել «Վորլդ վիժն Հայաստան» Կապանի տարածքային զարգացման գրասենյակը: Կարուսելներն այդ օրը գործում էին անվճար, իսկ երեխաներին բաժանվեցին փուչիկներ, խմորեղեն եւ պաղպաղակ:

Նմանատիպ միջոցառումներ անցկացվեցին մարզի բոլոր քաղաքներում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08