Զալցբուրգի համալսարանի հայագետ, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին եռօրյա դասախոսությամբ հանդես կգա ԳՊՀ-ում

24.05.2023 11:04
1014

Գորիսի պետական համալսարանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում հյուրընկալել է Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին:

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունել է ներկաներին և անդրադարձել հայագիտության ոլորտում կատարվող գիտական ուսումնասիրությունների կարևորությանը՝ հիմք ընդունելով ազգային ժառանգությունը և պատմական փորձը:

Հանդիպմանը Յ. Դում-Թրագուտը ներկայացրել է Զալցբուրգի համալսարանի գործունեությունը հայագիտության ոլորտում, ինչպես նաև Սյունիքի պատմությանն ու մշակույթին առնչվող իր հետազոտական ծրագրերը: Անդրադարձ է եղել նաև հայոց լեզվին, քրիստոնեական ավանդույթներին և բժշկագիտական ձեռագրերին:

Առաջիկա եռօրյա հանդիպումներին պրոֆեսոր Յ. Դում-Թրագուտը դասախոսություն կունենա «Սյունիքից հայ ռազմագերիները՝ Առաջին համաշխարհային պատերազմին ավստրո-հունգարական ճամբարներում», «17-րդ դարի Սյունիքի կուսանոցները», «Սյունիքի լքված գյուղերը» թեմաներով: Կկազմակերպվի քննարկում հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների և այլ գործունեության վերաբերյալ:

https://escs.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34