Dell Technologies ընկերության հիմնադիր Մայքլ Դելը հայտարարել է, որ Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ։
Մայքլ Դելն այդ մասին գրել է Linkedin-ի իր էջում։
«Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ։Մենք ուրախ ենք ընդլայնել մեր համագործակցությունը Firebird AI ընկերության հետ՝ Հայաստան բերելով ավելի մեծ հզորությամբ, համաշխարհային մակարդակի հաշվողական ռեսուրսներ և նպաստելով նորարարության զարգացմանը ողջ աշխարհում»,- գրել է Դելը՝ անդրադառնալով Firebird AI ընկերության հետ համագործակցությանը, որի մասին հայտարարվել էր նոյեմբերի 20-ին։