Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով

25.11.2026 14:48
133

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն:

«Ես լիտվացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, այս համատեքստում դրանց զարգացման դինամիկայի, ինչպես նաև պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին»,- ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանը նպաստող գործընթացները։

«Այս ուղղությամբ նկատվում են մի շարք դրական տեղաշարժեր։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարվանից մեր երկրի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցիկ փոխադրումների մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման, TRIPP նախագծի աշխատանքների փաստացի մեկնարկի մասին»,- նշել է նախարարը։

Կրեմլը հաստատել է Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի նախապատրաստումը

25.11.2026 15:11

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

25.11.2026 15:04

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով

25.11.2026 14:48

Հայաստանի տնտեսության աճի առաջատարը շինարարության ոլորտն է․ տնտեսական ակտիվությունն աճել է 6.4 տոկոսով

25.11.2026 14:45

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

25.11.2026 14:19

Ստեղծվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման հնարավորություններ․ Ալիև

25.11.2026 12:56

Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան

25.11.2026 12:53

Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. Աբրահամյան

25.11.2026 12:32

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել են Մոսկվայում․ ինչ է քննարկվել

25.11.2026 12:16

Ե՛վ TRIPP նախագիծը, և՛ ավելի լայն «Միջին միջանցքը» բախվում են աշխարհաքաղաքական մարտահրավերների․ Euronews

25.11.2026 12:02

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում․ կսահմանվեն հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ

25.11.2026 11:52

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր

25.11.2026 11:43