Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

25.11.2026 15:04
82

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

Գործող կարգավորմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհերում կամ դրանց մասնաճյուղերում առաջին շրջափուլով ընդունվելու համար պարտադիր է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերի առկայությունը։

Ըստ նախագծերի հիմնավորման՝ արտաքին գնահատման բարձր շեմը կարող է սահմանափակել հանրակրթական դպրոցի շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորությունները և հանգեցնել բուհ ընդունվել ցանկացողների թվի նվազմանը։ Խնդիրը հատկապես արդիական է այն մասնագիտությունների դեպքում, որոնք ուղղակիորեն կապված չեն մաթեմատիկայի կամ լեզվաբանության հետ, օրինակ՝ սպորտի և արվեստի ուղղություններում։

Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացում պետական մարմինների և որակի ապահովման մասնագիտացված կառույցի գործառույթների տարանջատման, ինչպես նաև գործող կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ։

Առաջարկվում է վերանայել բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում լիցենզավորման գործընթացին վերաբերող կարգավորումները։ Մասնավորապես՝ որակի ապահովման մասնագիտացված կառույցի գործառույթը սահմանափակվելու է մասնագիտական փորձագիտական գնահատմամբ և եզրակացության տրամադրմամբ։ Լիցենզավորման վերաբերյալ որոշումները կկայացնի կրթության ոլորտի լիազոր մարմինը, իսկ լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման իրավասությունը կփոխանցվի կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

Առաջարկվում է վերացնել բուհերի ընդունելության համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականի պարտադիր պահանջը։ Դրա փոխարեն բավարար կլինի նշված առարկաներից դրական գնահատականներով վկայագրերի առկայությունը։

Նախատեսվում է, որ կառավարությունը կհաստատի արտաքին գնահատման ընթացակարգն ու ընդունելության համար պահանջվող նվազագույն շեմերը, իսկ բուհերը դրանց հիման վրա կհաստատեն և կհրապարակեն ընդունելության մրցույթի կարգն ու չափանիշները։

Առաջարկվում է նաև մինչև 2028 թվական հետաձգել նաև հանրային բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման և լրիվ ու մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպման կարգավորումների ներդրման ժամկետները։ Հիմնավորման համաձայն՝ դա պայմանավորված է համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացով։

Ակնկալվում է ապահովել որակի ապահովման մասնագիտացված կառույցի ինստիտուցիոնալ և գործառնական անկախությունը Եվրոպական կրթական տարածքում գործող չափանիշներին համապատասխան։

Նախատեսվում է հստակ տարանջատել կրթության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի, տեսչական մարմնի և մասնագիտացված կառույցի լիազորությունները՝ բացառելով դրանց կրկնությունն ու հնարավոր շահերի բախումը՝ ակնկալելով ընդլայնել բարձրագույն կրթության մատչելիությունը՝ վերանայելով բուհ ընդունվելու համար սահմանված արտաքին գնահատման պարտադիր շեմը։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կրեմլը հաստատել է Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի նախապատրաստումը

25.11.2026 15:11

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

25.11.2026 15:04

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով

25.11.2026 14:48

Հայաստանի տնտեսության աճի առաջատարը շինարարության ոլորտն է․ տնտեսական ակտիվությունն աճել է 6.4 տոկոսով

25.11.2026 14:45

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

25.11.2026 14:19

Ստեղծվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման հնարավորություններ․ Ալիև

25.11.2026 12:56

Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան

25.11.2026 12:53

Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. Աբրահամյան

25.11.2026 12:32

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել են Մոսկվայում․ ինչ է քննարկվել

25.11.2026 12:16

Ե՛վ TRIPP նախագիծը, և՛ ավելի լայն «Միջին միջանցքը» բախվում են աշխարհաքաղաքական մարտահրավերների․ Euronews

25.11.2026 12:02

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում․ կսահմանվեն հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ

25.11.2026 11:52

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր

25.11.2026 11:43