2018-ի՝ Դեղին Շան տարվա կանխատեսումները

25.12.2017 10:52
1583

2018-ին Կարմիր Հրե Աքաղաղին կփոխարինի Դեղին Հողե Շունը: Դա արմատապես կփոխի ոչ միայն առանձին անհատների կյանքը, այլեւ համաշխարհային քաղաքական իրավիճակը: Շան նշանը կենթարկվի Հողի տարերքին, ինչն էլ խաղաղություն, հանգիստ ու ներդաշնակություն կբերի:


Շունը բարդ էություն ունի: Նրա մեծ հավատարմության մեջ էլ հենց գլխավոր վտանգն է լինելու: Նա բարյացակամ կլինի միայն նրանց հանդեպ, ովքեր խաղաղություն ու ներդաշնակություն կբերեն, ովքեր արժանի են հարգանքի ու վստահության, ովքեր օգնում են ուրիշներին:


2018-ի տիրակալը չի հանդուրժի նրանց, ովքեր ստում են, գլուխ են գովում կամ անտարբեր են շրջապատի հանդեպ: Այնպես որ՝ նմանատիպ հատկանիշներ ունեցողների համար տարին հեշտ չի լինելու: Շունը առանձնանում է պատասխանատվությամբ ու հետեւողականությամբ: Տանել չի կարողանում դավաճաններին:


Շան տարիները. 1910, 1922, 1634, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018:


Շան տարվա գլխավոր բնութագրերն են սերն ու հավատարմությունը:


2018-ի գլխավոր գույնը դեղինն է, իսկ քարը՝ ադամանդը:


Դեղին Հողե Շունը հաջողություն կբերի նրանց, ովքեր ամենից թանկ գնահատում են ընտանիքն ու սերը: Հարաբերություններում ներդաշնակության կհասնեն նրանք, ովքեր իսկապես ձգտում են դրան: Այնպես որ՝ սիրող ընտանիքների համար տարին լավը կլինի:


Նրանք, ովքեր 2018-ին սիրային հարաբերություններ կսկսեն, կկարողանան այդ հարաբերությունները երջանիկ ամուսնության վերածել:


Դավաճաններին Շունը խիստ պատիժներ է սահմանել: Ցանկացած ոք, ով կդավաճանի իր երկրորդ կեսին, վտանգի է ենթարկվում միայնակ մնալ: Այնպես որ՝ խուսափեք անկանոն կապերից եւ կենտրոնացեք իրական զգացմունքների վրա:


Խնայողություն ու ռիսկ. ահա թե ինչեր են պետք Դեղին Հողե Շանը:

Ֆինանսները


Ֆինանսական բարեկեցություն Շունը կտա միայն նրանց, ովքեր շատ են աշխատում ու ձեռքերը ծալած չեն նստում: Շունը գնահատում է նրանց, ովքեր ունակ են գիտակցված ռիսկի դիմել, այնպես որ փորձեք ձեր ուժերը դեռեւս չբացահայտված ոլորտներում:


Որպեսզի Շան բարկությունն առաջ չբերեք, աշխատեք 2018-ին պարտքեր չանել: Լավ է մարել պարտքերը մինչեւ Նոր տարին: Ինչ վերաբերում է թանկարժեք գնումներին, ապա դրանք պետք է մանրամասն պլանավորել կամ հետաձգել ավելի լավ ժամանակների համար:


Որպեսզի ֆինանսական գործերում հաջողությունն ուղեկից լինի ձեզ, հրաժարվեք խոշոր ծախսերից:

Գումարը մի՛ ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք օգուտ չեն բերում ու չեն բարելավում կյանքի որակը: Լավ կշռադատեք ամեն մի գնումն անելուց առաջ: Գումարը մի՛ վատնեք, լավ է խնայել միջոցները ու օգնել մտերիմներին:

Դեղին Շան տարին աստղակերպի բոլոր նշանների համար


1. Դեղին Շան տարին շատ բարենպաստ կլինի Այծեղջյուրների, Խոյերի ու Ջրհոսների համար:


2. Կարիերայում հաջողություններ կարող են սպասել Երկվորյակները, Առյուծներն ու Ձկները: Այս նշաններին հաջողությունն ուղեկից կլինի նաեւ աշխատատեղը փոխելիս:


3. Ցուլերի համար 2018-ը կարիերայում մեծ հնարավորությունների տարի կլինի: Սակայն հնարավորությունը բաց չթողնելու համար պետք է լուրջ ջանքեր գործադրեք: Աշխատասիրությունն ու վճռականությունը կլինեն եկող տարվա հաջողության գրավականները:


4. Տարին սիրային հարցերում բարենպաստ կլինի Խեցգետինների ու Կույսերի համար, որոնք այն սիրելի մարդկանցով շրջապատված անց կկացնեն: Միայնակ Խեցգետինների ու Կույսերի համար մեծ է երկրորդ կեսին գտնելու հավանականությունը:


5. Իսկ ահա Կարիճները, Աղեղնավորներն ու Կշեռքները յուրահատուկ առաքելություն կունենան: 2018-ին նրանք հաջողակ կլինեն աշխարհաճանաչողության մեջ ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված պայքարում:

astxagushak.net

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40