ՀՀԿ նոր իմաստը և տեսքը

16.06.2018 19:28
1420

Նիկոլ Փաշինյանը իր մոսկովյան այցի ընթացքում հարցազրույց տալով ռուսական «Ռաշա Թըդեյ» հեռուստաընկերությանը՝ համոզմունք է հայտնել, որ Հանրապետական կուսակցությունն այլևս երբեք չի գա իշխանության: Ինչի՞ վրա է հիմնված այդ համոզումը: Հարցը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանի այդ համոզումը կարող է դիտարկվել երկու ասպեկտով՝ իրավա-քաղաքական և միայն քաղաքական կամ բարոյա-քաղաքական:

ՀՀԿ-ն այլևս երբեք չի գա իշխանության, որովհետև կլինեն այդ կուսակցության իշխանության մեջ եղած տարիներին պետական շահի լրջագույն և գիտակցված ոտնահարման շուրջ բացահայտումնե՞ր, որոնք հիմք կտան ընդհանրապես իրավականորեն դադարեցնել այդ կուսակցության գոյությունը:

Թե՞ ՀՀԿ-ն այլևս չի գա իշխանության, որովհետև, եթե հանրությունը հիասթափվի անգամ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական ուժի գործունեությունից, միևնույն է՝ երբեք այլևս պետական կառավարման ղեկը չի վստահի և թույլ էլ չի տա վերցնել ՀՀԿ-ին:

Ի վերջո, չմոռանանք, որ «Իմ քայլը» շարժման երևանյան քայլարշավային ակտիվ փուլում Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀՀԿ գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Իհարկե, այդ խոսակցությունը հնարավոր է վերագրել, այսպես ասած, ընթացիկ-մարտավարական, ոչ թե ծրագրային նկատառումներին, առավել ևս, որ հետագայում Փաշինյանն այլևս չի կրկնել այն, չի անդրադարձել դրան, սակայն այդուհանդերձ, այդ միտքը հնչել է, հետևաբար պետք չէ զարմանալ, որ ինչ-որ պահի Փաշինյանը վերադառնա դրան: Առավել ևս, որ ներկայումս Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր կոռուպցիոն ռիսկերի և կասկածների հետքով, փաստորեն, ուսումնասիրում է ՀՀԿ իշխանական գործունեությունը, և «անկանխատեսելի» է, թե ինչ կարող է պարզվել այդ ուսումնասիրությունների արդյունքում հետագայում:

Ի դեպ, այդ համատեքստում էլ ուշագրավ է, որ Հանրապետական կուսակցությունը հունիսի 14-ին տեղի ունեցած ԳՄ նիստից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մտահոգություն էր հայտնում և քաղաքական հետապնդման «հոտ առնում» Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունների, «Երևան» հիմնադրամի գործունեության հետ կապված հատուկ օպերացիայի առնչությամբ: ՀՀԿ այդ արձագանքը հետաքրքիր է նրանով, որ օրինակ՝ խոշոր առևտրային ցանցերի դեմ ԱԱԾ հատուկ գործողության պարագայում, որը դարձյալ առնչվում էր ՀՀԿ իշխանության շրջանին, Հանրապետական կուսակցությունը կարծես թե չի արել այդպիսի հայտարարություն և չի արտահայտել մտահոգություն: Արդյո՞ք այստեղ տենդենցի մասով է այլևս տագնապը և մտահոգությունը, որ այն կարող է հասնել ընդհուպ արդեն կուսակցության ամբողջական գործունեությանը՝ առանձին դրվագների շղթայի որևէ փուլում, թե՞ այդ մոտեցումը պայմանավորված է ՀՀԿ ներքին դասավորությամբ:

Բանն այն է, որ խոշոր առևտրային ցանցերի պարագայում, օրինակ, բանն առնչվում էր ՀՀԿ, այսպես ասած, կարապետյանական թևին, դրա շրջանակում պայմանավորվածություններին, իսկ քաղաքապետարանի դեպքում՝ Տարոն Մարգարյանին: Փաստորեն, ստացվում է, որ կարապետյանական թևի դեմ ԱԱԾ գործողությանը կուսակցական արձագանք չեղավ՝ «քաղաքական շարժառիթի» մասով, իսկ Տարոն Մարգարյանի դեմ ԱԱԾ գործողությանը այն հետևեց: Սակայն, դուրս գալով ՀՀԿ այս ներքին խնդիրներից՝ դիտարկենք այդ ուժի դերակատարումը հետագայի մասով:

Կասկած չկա, որ առնվազն բարոյա-քաղաքական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանն իրավացի է՝ հանրությունն այլևս թույլ չի տա ՀՀԿ-ին ստանձնել իշխանության ղեկ, առնվազն քանի դեռ այդ կուսակցությունը չի ենթարկվել լրջագույն, ուղղակի անճանաչելիության աստիճանի վերափոխումների՝ դառնալով, ըստ էության, լիովին այլ ուժ: Կլինի՞ ադպիսի տրանսֆորմացիա, և արդյո՞ք դրա տարբերակը չի լինի հենց այն, որ ՀՀԿ գործունեությունը, այսպես ասած, արգելակվի իրավականորեն՝ այդպիսով ՀՀԿ ներսում որոշակի շրջանակների հենց «իրավականորեն» ընձեռելով կուսակցությունը լիովին փոխելու և նույնիսկ անվանափոխելու հնարավորություն, որովհետև այլ պայմաններում կուսակցության որևէ, թեկուզ ամենաչվարկաբեկված թևի համար կլինեն, այսպես ասած, վերափոխման բարոյական արգելքներ:

Այլ կլինի իրավիճակը, եթե նրանք, այսպես ասած, դատարանի վճռով ստիպված լինեն հիմնովին փոխել կուսակցությունը կամ այսպես ասած՝ նոր կուսակցություն ստեղծել: Հակառակ պարագայում դժվար է պատկերացնել, թե որն է քաղաքական դաշտում ՀՀԿ գոյության իմաստն ընդհանրապես: Ներկայումս այն հասկանալի է, և կարճաժամկետ առումով Հանրապետականը, կամա թե ակամա, կատարում է հանրությանը թավշյա հեղափոխության այս փուլի շուրջ կոնսոլիդացնող դեր՝ իրենով մարմնավորելով, այսպես ասած, «հակահեղափոխության» վտանգը, որը սակայն իրականում բոլորովին այլ տեղ է:

Բայց ժամանակի ընթացքում, իհարկե, այդ իմաստը կորելու է, թեև այստեղ հարկ է երևի թե նկատել, որ ՀՀԿ ավելի երկարաժամկետ իմաստավորման խնդրի լուծում փնտրելը պետք է թե՛ կուսակցությանը, թե՛ նաև թավշյա հեղափոխությանը: ՀՀԿ-ն այդ իմաստով դեռևս ունի միջնաժամկետ օգտակարության ռեսուրս:

 1in.am

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08