Պատվաստումների արդյունքում եղել են մահվան, վերարտադրողական ֆունկցիայի խանգարման և վիժումների դեպքեր․ բժիշկ

23.09.2021 16:28
1467

Պատվաստվելը պետք է լինի քաղաքացու գիտակցված որոշումը։  Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումների ժամանակ հայտարարեց բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Սամվել Գրիգորյանը։

Ըստ նրա՝ մի կարևորագույն հարցի պատասխան չկա՝ ինչո՞ւ պետք է հիվանդացած, ապաքինված մարդիկ պատվաստվեն․ «Չկա դրա պատասխանը, եթե լիներ, Առողջապահության նախարարը կտար պատասխանը։ Արդեն կան բազմաթիվ հետազոտություններ, BBC-ն հրապարակել է երկու ամերիկյան հետազոտությունների մասին՝ Վաշինգտոնի և Ռոքֆելերի համալսարանների հետազոտությունը, որ հիվանդացած մարդկանց մոտ իմունիտետը լինում է տևական կայուն արդյունավետ ու կարող է անգամ լինել ցմահ։ Հաջորդը՝ բրիտանական հանրային առողջապահության պատասխանատու մարմինը հրապարակել է մի հետազոտություն, որ ուսումնասիրել է չորս միլիոն բրիտանացու 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, որոնք հիվանդացել ու ապաքինվել են քովիդից, նրանց շրջանում արձանագրվել է ընդամենը 15 հազար 893 հնարավոր կրկնավարակում, 487 հավանական կրկնավարակում ու 53 հաստատված կրկնավարակում։ Սա նշանակում է, որ հնարավոր, հավանական կրկնավարակումները կազմել են ընդամենը 0,4 տոկոս, իսկ կրկնավարակման հաստատված դեպքերը կազմել են 0,001 տոկոս»։

Նա, հակադարձեց Անահիտ Ավանեսյանի այն հայտարարությանը, թե վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութը չի ազդում։ Գրիգորյանը ընդգծեց, որ նման հայտարարություն չի կարելի անել ընդամենը մեկ տարի պատվաստանյութի կիրառման ժամանակ։

«Որովհետև վերարտադրողական առողջությունը երեխա ունենալու հատկությունն է նաև, այսինքն՝ այս պատվաստանյութերի հեռակա ազդեցությունները հայտնի չեն։ Այս պատվաստանյութերից մեծ մասը ստեղծվել է գենային ինժեներիայի տեխնոլոգիաներում ու դրանք դասական պատվաստանյութերի հետ համեմատությունն ընդհանրապես տեղին չէ։ Ընդամենը մեկ-երկու օր առաջ բրիտանական պարլամենտում հայտարարվում էր, որ պատվաստումների արդյունքում եղել են մահվան դեպքեր ու այլ բարդություններ ու բարդությունների թվում նշվում է 35 հազար դեպք վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարմամբ, այդ թվում, վիժումներ, սա փաստեր են», – հայտարարեց Սամվել Գրիգորյանը։

Ավանեսյանը նշել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն կարող ազդել մարդու վերարտադրողական առողջության վրա․ «Այս պահին որևէ գիտական հաստատված փաստ չկա, որ պատվաստումները, մասնավարապես, կորոնավիրուսի դեմ պատվաստումները ազդում են մարդու վերարտադրողական առողջության վրա»։

Նա ասաց, թե շատ երկրներում հղիները ակտիվ կեպով պատվաստվում են ու կարդացել է, որ պատվաստանյութի արդյունքում ստեղծված հակամարմինները նաև անցնում են երեխային, այնուհետև իմունիտետային շերտ են ձևավորում։

«Հղիները պատվաստվում են, քանի որ «դելտա» շտամը յուրահատկություն ավելացրեց. եթե նախկինում հղիների մոտ նկատում էինք թեթև ընթացք, ցավոք սրտի, այդ տենդենցը չի պահպանվում, այսօր էլ մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել բավական մեծ թվով հղի կանանց, ովքեր ունեն թոքաբորբ ու գրանցեցինք մահ», – ասաց նախարարը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08