Ամուսնալուծությունները դատական կարգով վիճարկելը կսահմանափակվի

27.09.2018 14:09
1241

Կառավարության նիստում փոփոխություններ կատարվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ Փոխնախարարը հիշեցրեց՝ «Ընտանեկան օրենսգրքի» 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով, սակայն մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով՝ ամուսիններից մեկի ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում։

«Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության և օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով»,-ասաց փոխնախարարը։

Փոխնախարարի խոսքով՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծվելու հնարավորություն նախատեսել միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամուսնալուծության գործերով դատական միջամտության անհրաժեշտությունն առաջանում է հիմնականում ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում, այսինքն՝ երբ առկա է այդ ամուսնու շահերի հաշվառման և ընտանիքի պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն, առաջարկում ենք սահմանել, որ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության հիմքով ամուսնալուծությունը դատական կարգով կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ ներկայացվել է Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ պահանջ»,- ասաց Հովհաննիսյանը։

Լուսակ

Ամուսնալուծությունները դատական կարգով վիճարկելը կսահմանափակվեն:

Կառավարության նիստում փոփոխություններ կատարվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ Փոխնախարարը հիշեցրեց, «Ընտանեկան օրենսգրքի» 16-րդ հոդվածի 1-ինմասի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվելդատական կարգով, սակայն մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապեսլուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում։ «Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներնախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության և օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով (ում հետեն ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգը, այդ միջոցներիչափերը կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը)»,-ասաց փոխնախարարը։

Փոխնախարարի խոսքով՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է ամուսնալուծության վերաբերյալամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծվելու հնարավորություն նախատեսել միայն այն դեպքերում,երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվելեն նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամուսնալուծության գործերով դատական միջամտության անհրաժեշտությունն առաջանում է հիմնականում ամուսիններիցմեկի համաձայնության բացակայության դեպքում, այսինքն՝ երբ առկա է այդ ամուսնու շահերի հաշվառման և ընտանիքի պահպանմանն ուղղված քայլերձեռնարկելու անհրաժեշտություն՝ առաջարկում ենք սահմանել, որ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության հիմքով ամուսնալուծությունըդատական կարգով կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ ներկայացվել է Ընտանեկան օրենսգրքի 17-րդհոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ պահանջ»,- ասաց Հովհաննիսյանը։

hetq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40