Շնորհանդես Կապանի արվեստի մանկական դպրոցում

02.04.2019 17:33
1175

Կապանի արվեստի մանկական դպրոցում այս անգամ հանդիսականին ունկնդիր եղավ դաշնամուրային երաժշտության։ ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը նախ ներկայացրեց «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիայի» 4-րդ հատորը, որ ընդգրկում է կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) եւ Սարգիս Բարխուդարյանի (1887-1973) դաշնամուրային ստեղծագործությունները։ Դաշնակահարը նաեւ հանդես եկավ այդ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ` հընթացս անդրադառնալով դրանց ստեղծման պատմությանը։ Նա մասնավորապես նշեց, որ դաշնամուրային երաժշտությունն ըստ ամենայնի պրոպագանդված չէ, որ երաժշտասերների համար անակնկալ էր, որ Տիգրան Չուխաջյանն ունի մեծ թվով դաշնամուրային ստեղծագործություններ, որոնք նույնիսկ չեն հրապարակվել։ 

«Հայ դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիան» ընդգրկում է հայ դաշնամուրային երաժշտության մեկուկես դարի պատմությունը, եւ մինչեւ այժմ թողարկվել է երեք ձայնասկավառակ` Տիգրան Չուխաջյանի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի, Մակար Եկմալյանի եւ Կոմիտասի ստեղծագործություններով։ 

Միջոցառման ավարտին կրթօջախի տնօրեն Մարինա Նահապետյանը երախտագիտություն հայտնեց դաշնակահարին` հայ կոմպոզիտորների` հազվադեպ հնչող ստեղծագործությունները հանդիսականին մատուցելու համար։ Միջոցառման մասնակիցներին բաժանվեցին անթոլոգիայի 4-րդ հատորը ընդգրկող կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնասկավառակը։

Վահրամ Օրբելյան

 

 

 

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53