Հայաստանի տնտեսության աճի առաջատարը շինարարության ոլորտն է․ տնտեսական ակտիվությունն աճել է 6.4 տոկոսով

25.11.2026 14:45
89

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբեր ամիսներին 6.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը:

Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հոկտեմբերին այն 4.7 տոկոսով ցածր է եղել սեպտեմբերի ցուցանիշից, սակայն 3.5 տոկոսով գերազանցել է 2025 թվականի հոկտեմբերի արդյունքը:

Աճի տեմպերով առաջատար է մնում շինարարության ոլորտը, որի զարգացման ցուցանիշն այս տարվա առաջին 10 ամիսներին 24.8 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից՝ գնահատվելով 697 մլրդ 180.8 մլն դրամ։

Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, շինարարության ծավալները կրճատվել են 0.1 տոկոսով՝ գնահատվելով 113 մլրդ 362.7 մլն դրամ։ Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճը 24.2 տոկոս է:

Զարգացման ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում է ծառայությունների ծավալը (առանց առևտրի)։ Ոլորտը հունվար-հոկտեմբերին 11.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 3 տրլն 829 մլրդ 121.2 մլն դրամ: Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 1.5, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ աճել է 8.5 տոկոսով: Հոկտեմբերին ծառայությունների ծավալը գնահատվում է 409 մլրդ 155.2 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին 3.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 687 մլրդ 434.9 մլն դրամ: Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, արտադրանքի ծավալն աճել է 11.6 տոկոսով, սակայն 12.9 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշից: Հոկտեմբերին արտադրվել է 325 մլրդ 798.3 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:

Առևտրի շրջանառությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին 0.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ հասնելով 5 տրլն 632 մլրդ 485.8 մլն դրամի: Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, աճել է 2.4, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.1 տոկոսով: Հոկտեմբերին իրականացվել է 629 մլրդ 777.7 մլն դրամի առևտուր:

Սպառողական գների ինդեքսը հունվար-հոկտեմբերին 4.5 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, աճել է 0.3, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 4.3 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը տարվա առաջին 10 ամիսներին 8.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, նվազել է 0.03 տոկոսով, իսկ 2025-ի հոկտեմբերի համեմատ՝ աճել է 7.4 տոկոսով:

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին արտադրվել է 7 մլրդ 696.6 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 3.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, արտադրությունն աճել է 7.1, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 1.8 տոկոսով: Հոկտեմբերին արտադրվել է 738.6 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:

Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս՝ նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (սեպտեմբեր՝ 764.5, հոկտեմբեր՝ 725.8) այն ևս ներառված չէ:

Հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։ 

 

Կրեմլը հաստատել է Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի նախապատրաստումը

25.11.2026 15:11

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

25.11.2026 15:04

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով

25.11.2026 14:48

Հայաստանի տնտեսության աճի առաջատարը շինարարության ոլորտն է․ տնտեսական ակտիվությունն աճել է 6.4 տոկոսով

25.11.2026 14:45

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

25.11.2026 14:19

Ստեղծվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման հնարավորություններ․ Ալիև

25.11.2026 12:56

Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան

25.11.2026 12:53

Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. Աբրահամյան

25.11.2026 12:32

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել են Մոսկվայում․ ինչ է քննարկվել

25.11.2026 12:16

Ե՛վ TRIPP նախագիծը, և՛ ավելի լայն «Միջին միջանցքը» բախվում են աշխարհաքաղաքական մարտահրավերների․ Euronews

25.11.2026 12:02

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում․ կսահմանվեն հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ

25.11.2026 11:52

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր

25.11.2026 11:43