Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերեվարված 62 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ԱԺ պատգամավոր

22.12.2020 14:38
1129

 Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանին, Նազելի Բաղդասարյանին, նաև գերեվարվածների հարազատներին վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նախնական տվյալներով՝ այս շաբաթ ռուսական կողմը այց կկատարի Բաքու՝ ճշգրտելու վերադարձի ժամկետները, պայմանները: Այս մասին ասուլիսում հայտնեց Սոֆիա Հովսեփյանը՝ մանրամասներ ներկայացնելով Արցախ այցից:

«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վնաս չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը», - ասաց Հովսեփյանը:

Պատգամավորի խոսքով՝ Մուրադովը վստահեցրել է ինչպես իրենց, այնպես էլ գերեվարված անձանց ծնողներին, որ որևէ խնդիր չի սպառնում: Գերիների վերադարձի հետ կապված ժամկետներ, որպես այդպիսին, չի նշվել՝ ելնելով անվտանգությունից: Պատգամավորը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կտեսնենք արդեն 62 գերիներին: «Նաև կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն»,-նշեց նա:

Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, որ 24-ժամյա կապի մեջ են գերեվարված 62 քաղաքացիների հարազատների մեջ, փորձելու են հնարավոր ամեն բան անել, որ տեղեկատվությունը ծնողներին հասանելի լինի: «Անուններ և ճշգրտված ցուցակներ չկան, հանդիպմանն այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում», - ասաց Բաղդասարյանը:

Հաջորդ գործընթացը պետք է լինի վերադարձի ժամկետների քննարկումը: «Խիստ նախնական տվյալներով՝ այս ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի», - ասաց պատգամավորը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22