Ամփոփվեց 2014 թվականը

04.02.2015 16:26
1855

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միացումից հետո առաջին անգամ ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սյունիքի տարածքային ստորաբաժանումները հանդես եկան կատարածի հաշվետվությամբ. հունվարի 26-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ 2014թ. աշխատանքների ամփոփումը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշեց, թե քանի որ այժմ գործում են մեկ նախարարության կազմում, այսուհետ առավել արդյունավետ կլինեն մարզպետարանի համագործակցությունն ու համատեղ աշխատանքն արտակարգ իրավիճակներում մարզը սպասարկող կառույցների հետ:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հարությունյանը թվերի եւ փաստերի լեզվով ներկայացրեց անցած տարում իր ղեկավարած ծառայության կատարած աշխատանքները` նշելով նաեւ, թե ինչ են նախատեսում անել 2015-ին:

Ասենք, որ 2014թ. Սյունիքի մարզում գրանցվել է 557 արտակարգ դեպք` 2013-ի 435-ի դիմաց. դրանց հետեւանքով զոհվել է 26, մարմնական վնասվածք ստացել` 87 մարդ, օգնություն է ցուցաբերվել 480 մարդու: Այսպիսով, մարզում արտակարգ դեպքերն աճել են 122-ով, զոհերի թիվը` ավելացել 10-ով, վիրավորներինը` 15-ով: Վարչության համար այս տարի ամենախոշոր արտակարգ տեխնածին դեպքը Կապանում բնակելի շենքի կողքով անցնող ջրատարի պայթյունն էր, որը 120 մլն դրամի վնաս է հասցրել բնակչությանը:

Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Միշա Խաչատրյանը հայտնեց, որ 2014թ. իրենք հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել սպասարկվող տարածքի 907 օբյեկտում, այդ թվում` Կապանի եւ Ագարակի կոմբինատներում: Դրանց արդյունքում կազմել են կարգադրագրեր, հանձնել օբյեկտների ղեկավարներին` թերությունները վերացնելու համար: Ստուգվել է 24 օբյեկտ, գնահատվել` 903 օբյեկտի անհատական ռիսկայնությունը: Հրդեհային անվտանգության կանոնների խախտման կամ չկատարման համար 46 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանքի ձեւով՝ 1 մլն 705 000 դրամի չափով:

Անցած տարվա իրենց աշխատանքներն ամփոփեցին նաեւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության» եւ «Սեյսմիկ պաշտպանության արեւելյան ծառայության» (Արցախ) ղեկավարները: Նրանք ներկայացրին նաեւ տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերն ու իրենց խնդիրները:

Հարավային ծառայության ղեկավար Ստեփան Բաղդասարյանի տեղեկացմամբ 2014 թվականին Սյունիքում գրանցվել է 245 երկրաշարժ:

«Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության» մարզային համակարգող Ժ.Գեւորգյանը ներկայացրեց, թե նախորդ տարի որ կառույցներն ինչ ծառայություններ են մատուցել: Հայտնեց նաեւ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության հետ պայմանավորվածության համաձայն, ձեռնարկությանը մատուցած հիդրոմետ ծառայության դիմաց, թանկարժեք օդերեւութաբանական ավտոմատ կայան ձեռք բերելու պայմանավորվածություն ունեն, որը շուտով կտեղադրվի մարզում: Երբ պարոն Գեւորգյանի ելույթից պարզվեց, որ իրենք հիդրոօդերեւութաբանական կանխատեսումներից եւ վերլուծությունից զատ նաեւ ագրոօդերեւութաբանական վերլուծություններ են անում, օրինակ` ստուգում սերմացուի կենսունակությունը, նիստին ներկա ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Արտաշես Բախշյանը մարզպետարանի գյուղվարչության պետին հարցրեց` իրենք օգտվո՞ւմ են դրանցից: Պարզվեց, որ գյուղվարչությունն այդ կանխատեսումներից տեղյակ չէ, տվյալ ծառայությունից չի օգտվում, ինչից հետո կոչ հնչեց` առավել արդյունավետ համագործակցել մարզի գլխավոր հիդրոօդերեւութաբանի հետ եւ կիրառել ծառայության կանխատեսումները:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Սյունիքի մարզային ստորաբաժանման պետ Ռուբեն Մարտիրոսյանի զեկուցումից տեղեկացանք, որ 2014թ. մարզում կնքվել է տեխնիկական անվտանգության փորձաքննության 169 պայմանագիր:

«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Քաջարանի ջոկատի ղեկավար Դավիթ Պետրոսյանը նույնպես ներկայացրեց նախորդ տարվա աշխատանքները, որից պարզ դարձավ, որ 2014-ին նրանք փորձաքննության են ենթարկել 367 օբյեկտ:

ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ով վարում էր նիստը, ամփոփելով լսածն ու գնահատական տալով զեկուցումներին եւ դրանցում նշված աշխատանքներին, ընդհանուր առմամբ դրական գնահատեց նշված կառույցների անցած տարվա աշխատանքը` չմոռանալով նշել նաեւ հաշվետվությունների թերությունների մասին: «Նշում եք, որ արտակարգ դեպքերի, զոհերի եւ վիրավորների թիվն աճել է, բայց վերլուծություն չեք անում, թե ինչու, – ասաց նա: – Մանավանդ ամենաշատ տեխնածին աղետներ գրանցող այս մարզում պիտի մարդկանց ավելի մատչելի տեղեկություններ տաք` խուճապային իրավիճակներից խուսափելու համար, պիտի բացատրեք, որ դեպքերին արձագանքումներն են շատացել…»:

Նա նաեւ նկատեց, որ բնապահպանական մեծ ազդեցություններ կրող մարզում զեկուցողները չանդրադարձան առկա բնապահպանական ռիսկերին, հորդորեց ոչ թե չոր թվեր ներկայացնել, այլ ավելի շատ «գնալ դեպի մարդը»: «Այսօր փրկակար ծառայությունը մարդկանց օգնության է հասնում ոչ միայն շատ բարդ իրավիճակներում, այլեւ պարզ ու կենցաղային, երբ ընդամենը մեկ ընտանիքի համար դա կարող է արտակարգ իրավիճակ լինել…»:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը պատվոգրեր, շնորհակալագրեր, հուշանվերներ հանձնեցին նշված ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների` շնորհակալություն հայտնելով այս կառույցներին` համայնքների հետ համագործակցության, համայնքային կյանքում առաջացած խնդիրներում օգնելու համար:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ուշադրություն հրավիրելով հանգամանքին, որ Սյունիքում բավականին շատ են ամեն տարի կրկնվող աղետները` սելավներ, անտառային հրդեհներ, սողանքներ, նկատեց, որ վերջին տարիներին մարզի փրկարար ծառայությունների աշխատանքում զգալի է դրական տեղաշարժը, որակի բարելավումը, եւ բոլոր ծառայություններին շնորհակալություն հայտնեց:

Նիստն ամփոփեց ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ով, ի դեպ, յուրաքանչյուր ելույթից հետո մանրամասն հարցուփորձ էր անում զեկուցողներին եւ մատնանշում հաշվետվությունների թերությունները:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06