Հայաստանը հանք է զարգացած երկրների համար

24.08.2018 19:34
1206

«Գերմանիան շահույթ է ստանում մեր մետաղական հանքերից։ Մենք աղքատանում ենք, մահանում քաղցկեղից»։ Նման գրության պաստառով այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դիմավորել են նախագահ Արմեն Սարգսյանի աշխատավայրի մոտ։

Քաջարանում գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) բաժնետոմսերի մի մասը պատկանում է գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությանը։

«Սա միայն գերմանական բաժնետոմս ունեցող ԶՊՄԿ-ի մասին չէ խոսքը, որից անմիջապես, որպես բաժնետեր, շահույթ է ստանում Գերմանիան։ Գերմանիան շահույթ է ստանում նաև Հայաստանում շահագործվող այլ մետաղական հանքներից․ խտանյութը կամ հանքանյութն ապրանքային շղթայով ուղարկվում է Գերմանիա, որտեղ մշակվում է», — Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան, ակցիայի մասնակից Աննա Շահնազարյանը։

Նա նշել է, որ Հայաստանի մետաղական հանքերի շահագործումն ամբողջությամբ «թաթախված է» կոռուպցիայի մեջ, և Գերմանիայի կառավարությունն անձամբ է մեղսակից Զանգեզուրի հանքավայրի 2003 թվականի «ապօրինի, անհասկանալի և անհավասարաչափ» մասնավորեցման մեջ։

Հայաստանը, որպես 3-րդ աշխարհի երկիր, ընդգծել  է Շահնազարյանը, հանդիսանում է այսպես կոչված հանքահումքային կցորդ զարգացած երկրի համար։

Մեկ այլ պաստառով բնապահպանները պահանջել են, որ այսօր, երբ Մերկելը Հայաստանում է, բանակցությունների սեղանին դրվեն նաև տնտեսական արդարության խնդիրները։

«Հայաստանում չի կարող մասնավոր ընկերությունների գործունեությունը քաղաքական և պետությունների միջև բանակցությունների թեմա չլինել», -նշել է բնապահպանը։

Նշենք, որ այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Հայաստան։ ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ Գերմանիայի կանցլերը ժամանել է Հայաստան։ 

 

epress.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34