«Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­գետ. «Փաստ»

23.10.2019 15:17
1162

2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճը վկայում է, որ Հայաստանի տնտեսության առաջանցիկ զարգացման մասին խոսք լինել չի կարող: Այս կարծիքին է տնտեսագետ Կարեն Ադոնցը, ում դիտարկմամբ այդ ցուցանիշը ՀՀ-ի նման պետության համար ոչինչ է:

«Սա նշանակում է, որ շարունակելու ենք մնալ նույն մակարդակի վրա: 

Նախատեսվող ցուցանիշից բխում են նաև մնացած բոլոր հարցերը: Մասնավորապես, սոցիալական խնդիրներն աճելու են, ներդրումները լինելու են այդ շրջանակում և այլն: Մեր երկրին պետք է նպատակային, հստակ քաղաքականություն, որի արդյունքում սկզբնական շրջանում պետք է ապահովել 10, հետո 15 տոկոս տնտեսական աճ: 

Եթե նման ցուցանիշ չկա, ուրեմն, երկիրը հիմնականում տեղապտույտի մեջ է: Եթե օբյեկտիվ նայենք իրավիճակին, ապա մեր տնտեսությունը նույն կառուցվածքի շրջանակում է գտնվում: 

Չհաշված որոշ փոփոխություններ, մեծ հաշվով, զարգացման առումով որևէ էական փոփոխություն չկա, ինչն իր հետագա ազդեցությունը ևս թողնելու է: 

Հնարավոր է՝ մի քիչ զարգացում ունենանք, որովհետև բյուջեի դեֆիցիտն է աճում, մանր ներդրումներն ու շինարարությունն է ավելանում, զբոսաշրջության ցուցանիշը կմեծանա, բայց գլոբալ առումով նույն վիճակում ենք: 

Զարգացման նման դինամիկա նախկինում էլ ենք ունեցել, բայց կառուցվածքի էական փոփոխություն չի նկատվում, և իրականացվող քաղաքականությունն էլ չի ենթադրում, որ կլինի այդ փոփոխությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Կարեն Ադոնցը շեշտեց՝ առհասարակ բյուջեն չի արտացոլում տնտեսական քաղաքականությունը. 

«Հնարավոր է՝ բյուջեն էապես չփոխվի, բայց երկրի տնտեսությունը շատ ավելի արագ զարգանա, կառուցվածքային փոփոխություններ լինեն, որոնք բերեն տնտեսական զգալի աճի, գործազրկության նվազեցման ու կենսամակարդակի բարձրացման, որոնք իրենց հերթին հետագայում բյուջեի կտրուկ աճի կբերեն: 

Տնտեսական քաղաքականությունն այն է, թե ի՞նչ ես դու պատրաստվում անել երկրի տնտեսության կառուցվածքի հետ, որո՞նք են նոր ոլորտները, որոնք պետք է զարգացնել, ինչպե՞ս ես նպաստելու զարգացմանը: 

Այս հանգամանքը չի երևում, և մենք իրականում տեղապտույտ ունենք՝ միշտ նույն ոլորտների մասին ենք խոսում՝ ՏՏ, վերամշակում, տեքստիլ, հանքարդյունաբերություն: Այս ոլորտներից բացի ի՞նչ ունենք: Ես բազմիցս եմ ուսումնասիրել արտաքին շուկաները, որտեղ հայկական արտադրության ընդամենը մի քանի ապրանք կա: Մեկուկես տարվա ընթացքում ի՞նչ նոր արտադրություն է սկսվել, ի՞նչ նոր արտադրանք է արտահանվել: Նորը չունենք, իսկ մեր տնտեսության իրական վիճակն արտացոլվում է արտաքին շուկաներում: 

Այո, հնարավոր է զբոսաշրջիկներ գան, գումարներն ավելանան, բայց երկրի տնտեսության զարգացումը դրանով պայմանավորված չէ: 

Այն պայմանավորված է այլ ոլորտներով և, մասնավորապես, նրանով, թե ինչպես ես քո աշխատուժի մասնագիտական որակը բարձրացնում: Մենք մեր աշխատուժը շատ անարդյունավետ ենք բաշխում: Մի քիչ մասնագիտացում պահանջող ոլորտներն այսօր արդեն ունեն աշխատուժի խնդիր:

Մենք աշխատուժին չենք էլ վերապատրաստում ինչպես հարկն է: Պատճառն այն է, որ երևի չենք պատկերացնում նաև ճյուղային զարգացումը, դրա համար էլ առաջնային շարքում դնում ենք տուրիզմը, առևտուրը, որոնց պարագայում դժվար է ասել, թե դրանք տնտեսական զարգացման ինչ հեռանկար կբացեն մեզ համար»:

Տնտեսագետի խոսքով, մեզ պետք են արդյունաբերական ճյուղեր, որտեղ կկայանան այն մասնագետները, որոնք իրենց բնույթով ստեղծում են ինժեներական մթնոլորտ, որն այսօր բացակայում է. 

«Վերամշակման, ՏՏ ոլորտից, ինչպես նաև տուրիզմից խոսելը հեշտ գործ է, իսկ արդյունաբերական ոլորտներ զարգացնելը շատ բարդ խնդիր է թե՛ մասնագիտական, թե՛ տեխնոլոգիական և թե՛ շուկաների առումներով: 

Հասկանում եմ, որ կառավարությանը շատ դժվար կլինի խորանալ, հասկանալ այդ ոլորտները, բայց խնդիրն այն է, որ կառավարությունը քայլեր չի անում այդ հարցերը քննարկելու համար: Հենց սա է մտահոգիչը: Որպեսզի լուրջ քաղաքականություն մշակվի, պետք է քայլ անել, իրական մասնագետներին բերել դաշտ, որ նրանք սկսեն մշակել այդ ոլորտները խթանելու քաղաքականությունը: Սա է խնդիրը, թե չէ հեշտ բաների մասին խոսելը հեշտ է: 

Եթե կառավարությունն ուզում է իրական տնտեսական զարգացում ապահովել, որոշ ժամանակ հետո ստիպված է լինելու անդրադառնալ վերոնշյալ հարցերին: Հակառակ դեպքում մնալու ենք 4,9-5 տոկոս տնտեսական աճի սահմաններում»:

Ինչ վերաբերում է սոցիալական ծախսերի ավելացմանը՝ Կարեն Ադոնցը նկատեց. «Մի քիչ դժվար եմ պատկերացնում մարդկանց հոգեվիճակը, երբ 25 հազար դրամ թոշակ են ստանում: 

Թե ի՞նչ կփոխվի այդ մարդկանց կյանքում, նույնպես դժվար եմ պատկերացնում: Իսկ ի՞նչ կարող է փոխվել նրանց կյանքում մեր այսօրվա ծախսերի պայմաններում: Նույնը կարելի է ասել սոցիալապես անապահով բոլոր խավերի մասին: 

Լավ է, որ 1000, 2000-ով ավելի գումար է տրվելու, բայց դրանից էական փոփոխություն չի կարելի ակնկալել: 

Եթե մենք առաջանցիկ զարգացման նպատակ չդնենք, չկարողանանք նաև աշխատուժի արժեքը բարձրացնել, արդյունքի չենք կարող հասնել: Լավ է, որ ՏՏ ոլորտում բարձր աշխատավարձ են ստանում, բայց մեզ մեր երկրի ներսում արդյունաբերական ոլորտներ են պետք: 

Մեզ անհրաժեշտ են ինժեներներ, մասնագետներ, որոնք հավել յալ արժեք ունեցող արտադրանք կստեղծեն: Բայց «մի քիչ իրանց կտանք, մի քիչ՝ մյուսներին» ասելով ոչինչ չի փովի: Ի՞նչ պիտի տաս 4,9 տոկոս տնտեսական աճի դեպքում: 

Ես այս տեմպերով չեմ պատկերացնում մեր տնտեսության զարգացումը՝ նույն վիճակում ենք լինելու: Զարգացման համար հստակ նպատակներ պետք է դրվեն, առանձնացվեն հստակ ոլորտներ ու պարզ պետք է լինի դրանք խթանելու քաղաքականությունը»: 

past.am

Ընթացքի մեջ են Որոտնավան բնակավայր տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

04.08.2026 20:45

Պուտինը ստորագրել է ներգաղթի վերահսկողությունը խստացնող օրենքներ

04.08.2026 20:33

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09