Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին

03.12.2018 14:29
1161

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին:

Նախագահ Սարգսյանը հետահայաց անդրադարձել է Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը, մասնավորապես նշելով, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել Մեծ Բրիտանիայում: 

Հանրապետության նախագահն ասել է. «Մեծ Բրիտանիան մեծ աջակցություն ցուցաբերեց և ուղարկեց փրկարարներ, հրշեջների խմբեր, շտապ օգնության մեքենաներ: Այնտեղ ստեղծված կազմակերպության` «Aid Armenia»-ի հանգանակած գումարներով կառուցվեցին դպրոց, որը կոչվեց լորդ Բայրոնի անունով, ինչպես նաև հիվանդանոց։ Ավելի ուշ տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի պատմական այցը Հայաստան։ Սրանք քայլեր են, որոնք Հայաստանը երբեք չի մոռանա»։

Փոլ Բըրնսը հիշել է իր փրկարար գործընկերների հետ երկրաշարժին հաջորդած օրերին կատարած աշխատանքն ու պատմել տպավորություններն այդ դժվարին օրերից:

Առիթն օգտագործելով` հանրապետության նախագահը ի դեմս Փոլ Բըրնսի, ում ճանաչում է անձամբ, ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել բրիտանական հանրությանն ու ողջ ժողովրդին: «Ես բազմիցս հանդիպել եմ տիկին Թետչերին, երբ նա թողել էր պետական ծառայությունն ու զբաղվում էր իր հիմնադրամի գործերով։ Եվ ամեն անգամ, երբ խոսում էինք այս կամ այն բանի մասին, չկար մի օր կամ քննարկում, որտեղ չհիշեինք նրա այցը Հայաստան։ Միակ բանը, որի համար ափսոսում էինք, այն էր, որ նա Հայաստանում եղավ միայն երկրաշարժից ավերված շրջաններում», -ասել է նախագահ Սարգսյանը։

Շնորհակալական խոսք ուղղելով Փոլ Բըրնսին՝ հանրապետության նախագահն ասել է. «Այն, ինչ դուք արել եք Հայաստանի համար այն դժվարին օրերին, երբեք չի մոռացվի»։

Ի հիշատակ երախտիքի և այդ օրվա հանդիպման` նախագահ Սարգսյանը Փոլ Բըրնսին է նվիրել հայկական հուշադրամ` հայկական գորգագործության թեմայով:

«Սա նաև կլինի հիշեցում, որ հայկական հիանալի մշակույթն անմահ է՝ անկախ մեր ապրած բոլոր՝ մարդածին կամ բնածին ողբերգություններից, ինչպիսիք էին Ցեղասպանությունն ու երկրաշարժը», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01