Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից․ Սամվել Կարապետյան

21.07.2025 11:19
661

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է գործարար Սամվել Կարապետյանի հոդվածի 9-րդ մասը․

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Կորցնել կամ չօգտագործել բոլոր այն ամուր բանակցային դիրքերը, որոնք դեռևս ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս։

Բոլոր բանակցային դիրքերը զրոյացնելուց, Արցախը տանուլ տալուց հետո բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ։

Պայմանավորվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ու հող տալ՝ փոխարենը ոչինչ չվերցնելով։ Հրաժարվել միջազգային միջնորդներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, ու ասել, թե Բաքվի հետ ինքնուրույն կբանակցենք, որպեսզի իբր «ուրիշի շահեր չսպասարկենք», բայց հետո Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիային դարձնենք բանակցային փաստացի միակ միջնորդ։

Դավաճանել ազգային արժեքներին ու զիջել հակառակորդին ամեն ինչ՝ սպասելով, որ դրա դիմաց կստանան խաղաղության անորոշ խոստում, որևէ արժեք չունեցող թղթի մի կտոր։ Այն էլ՝ ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար միայն, իբր, տեսե՛ք, խաղաղություն եմ բերել։

Հայաստանում բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց իրական, արժանապատիվ ու կայուն, այլ ոչ թե զուտ ձևական մի թուղթ և անդադար սպառնալիքներ ու նվաստացում:

Առաջարկել ինչ-որ «խաչմերուկ», որն իբր տնտեսական օգուտ է բերելու Հայաստանին, բայց վերածել այն Անկարայի երազած «Զանգեզուրի միջանցքի», իսկ Հայաստանը դնել վիլայեթացման ճանապարհին։ Երկար-բարակ խոսել Եվրոպայի հետ եղբայրանալու մասին, բերել եվրոպական դիտորդներ՝ իբր Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար, ամիսը մեկ գրկախառնվել Մակրոնի հետ, բայց, փաստացի «քցել» այդ բոլորին ու խախտել խոստումները՝ հիմա էլ փորձելով «միջանցքը» տալ ամերիկացիներին։

Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլ նաև մեր Հայրենիքն աշխարհի աչքերում։

Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետարքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն:

Անելո՛ւ ենք՝ մեր ձևով։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22