Հայաստանը հայտարարել է, թե որ դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին

20.10.2020 14:43
1453

Անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի վարանի դիմել ՀԱՊԿ-ին. այս պահին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, անհրաժեշտություն չկա: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում անընդհատ ռեժիմով: Փոխնախարար Քոչարյանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին:

Նա նախ շեշտեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ: Հիմա դեռ վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո, կդիմենք: Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է:

Նա շեշտեց՝ եթե ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ:

«ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով: Առաջին դեմքերի մակարդակով անգամ կա ինֆորմացիայի փոխանակում»,-ասաց ԱԳ փոխնախարարն ու հավելեց, որ կա անընդհատ շփում:

Նա վստահեցրեց, որ երբ գա պահը, կարվեն համապատասխան քայլեր, բայց հույս հայտնեց, որ այդ պահը չի գա:

Video Player

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40