Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին

06.08.2021 23:11
1148

Վեց երկրի, այդ թվում՝ Հայաստանի շուրջ 800 զինծառայող կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Վերջինիս համաձայն՝ Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբային վերջին բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը նախապատրաստման շրջանակներում, որը կանցկացվի նոյեմբերին ռազմական բուհի ուսումնական զորավարժարանում:

«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակությունները նախօրեին պրակտիկ գործողությունների վայրի հետախուզություն անցկացրեցին, որոշեցին զորավարժություններին մասնակցող ուժերի եւ միջոցների կազմը: Այսպիսով, համատեղ պրակտիկ  գործողություններին կմասնակցի ընդհանուր մոտ 800 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զորավարժություններին կներգրավվի նաև Ռուսաստանի զինված ուժերի 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու «Մի-24» և «Մի-8» ուղղաթիռ, «Սու-24ՄՌ» և «Սու-34» ինքնաթիռներ: Զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ անդամ երկրների այլ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բանակցությունների արդյունքում հաստատվել է նաև զորքերի պրակտիկ գործողությունների պլանը. մշակվել են որոշումներ համապարփակ աջակցության և կորոնավիրուսի տարածումը կանխելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40