Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում. Պուտինը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

20.12.2018 15:48
1198

Հայաստանը ՌԴ ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»:

«Մենք չունենք որևէ բան, ինչ քանդվել է և կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»,- հայտարարեց Պուտինը:

Նա ընդգծեց, որ  հայ ժողովուրդը ՌԴ մտերմագույն գործընկերն է Հարավային Կովկասում: «Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ»,- ասաց ՌԴ նախագահը:

armenpress.am

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37