Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ. Պուտին

07.09.2022 18:51
1155

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում մեկնաբանել է ռուսաստանցիների հոսքը Հայաստան:

«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչը ձեռնտու է ռուսական բիզնեսին։ Եթե պայմաններն այնպիսին են, որ հիմա մարդկանց, իսկ դրանք հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներ են, նպատակահարմար է, ավելի շահավետ ու հանգիստ աշխատել այնտեղ, ապա, ի սեր Աստծո, թող աշխատեն։ Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, մեր կողքին է, կարելի է աշխատել Երևանում, բայց ապրել, փաստորեն, Մոսկվայում»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

«Շատերն արդեն վերադարձել են։ Հասկացան, որ այստեղ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում՝ հաշվի առնելով նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ որոշ երկրների ագրեսիվ պատժամիջոցները: Ամեն ինչ աշխատում է, ամեն ինչ գործում է, ամեն ինչ կայուն է։ Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում՝ խնդրեմ»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ կարելի է աշխատել նաև Ղազախստանում, որտեղ ստեղծվել է լավ ֆինանսական գոտի, և, ընդհանրապես, «մեզ ավելի հեշտ է կարգավորել ԵԱՏՄ երկրների հետ կապված ամեն ինչ, մարդկանց էլ ավելի հեշտ է աշխատել»։

Ավելի վաղ Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսական ասոցիացիան հայտնել էր, որ մարտին Ռուսաստանը լքել է 50-70 հազար ՏՏ մասնագետ, իսկ ապրիլին ևս՝ 70-100 հազար մարդ, մոտ 49 հազարը ժամանել են Հայաստան: Այս ֆոնին ՌԴ իշխանությունները միջոցներ են ձեռնարկել ՏՏ ոլորտի աշխատողներին աջակցելու համար, նրանք կարող են զինծառայությունից տարկետում ստանալ և շահավետ պայմաններով հիփոթեք ստանալ։ Մայիսի վերջին վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ վերջերս երկիրը լքած ՏՏ ոլորտի աշխատողների մոտ 85%-ը վերադարձել է Ռուսաստան։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40