Հայաստանը ներկայացնող թիմը հաղթել է Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցի կազմակերպած մրցույթում

19.09.2018 11:35
1211

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 10-ից 16-ն անցկացվել է Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցը, որի աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը (թիմի ավագ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտական նստաշրջանի նիստերին հաջողությամբ ներկայացվեկ են հետևյալ զեկուցումները.

 

  • «Սեյսմիկ պաշպանությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ», զեկուցող Հրաչյա Պետրոսյան;
  • «Արարատյան սեյսմիկ փորձադաշտում տեկտոնամագնիսական անոմալիաների ուսումնասիրությունների արդյունքները», զեկուցող Աննա Բայրամյան:

 

Մեր մասնագետները մասնակցել են հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդել են արդեն եղած կապերը ու ստեղծել նորերը՝ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության երկու ներկայացուցիչները՝  Հ.Պետրոսյանը և Ա.Բայրամյանը կազմել են «Արարատ» թիմը և մասնակցել ավանդական «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթին: Վերջինիս մասնակցել է 8 թիմ, որոնք կազմված էին ԱՊՀ երկրների առաջատար սեյսմոլոգիական կառույցների լավագույն գիտնականներից: Մրցույթն անցել է 3 փուլով և տևել անընդմեջ մոտ 3 ժամ: Համառ պայքարում Հայաստանը ներկայացնող միակ թիմը` «Արարատը» ճանաչվել է հաղթող:

armenpress.am 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40