Մայիսի 9-ը եռատոն է մեզ համար

10.05.2017 17:26
1913

1992 թվականին, երբ աշխարհը նշում էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, մեր օրացույցում մայիսի 9-ը նշանավորվեց նոր հաղթանակով: Մայիսի 8-ի գիշերը հայկական զորքը մտնում է Շուշի, որտեղ մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: «Հարսանիք լեռներում» օպերացիան հաջողված էր, հաղթանակը մերն էր…

Մայիսի 9-ին նշվում է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Ահա այս հաղթական եռատոնը շնորհավորելու համար էր, որ Սիսակ Նահապետի անվան հրապարակը բազմամարդ էր. սիսիանցիները եկել էին մեկը մյուսին շնորհավորելու. չէ՞ որ այսօր բոլորիս տոնն է, եւ բոլորս ենք շնորհավորում միմյանց: Ասում ենք շնորհավոր մի փառահեղ եւ հավերժ անմահ մնացող հայրերին ու պապերին, ովքեր կերտեցին մերօրյա խաղաղությունը:

Հրապարակում փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել, երգ, պար եւ շնորհավորական խոսքեր.. այսպիսինն էր տոնական տրամադրությունը: Համայնքի բնակիչներին միացան նաեւ զորամասի սպաներն ու զինվորները, որից հետո համայնքի ղեկավարը ներկաների հետ ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմում զոհված սիսիանցիներին նվիրված հուշակոթողին, այնուհետեւ շարժվեցին դեպի զոհված ազատամարտիկների պանթեոն, որից հետո՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձան: Օրն այսպիսինն էր` ծաղիկներ եւ խոնարհումներ, այն հերոսներին, որոնց շնորհիվ մենք հպարտ ենք ու անպարտ:

Հավերժ փառք նրանց:

sisian.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40