Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը. ԱԳՆ

16.01.2025 11:50
510

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Գազայում հրադադարի հաստատելու մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի պատանդների և գերիների ազատ արձակումը։ Այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը»,-նշված է գրառման մեջ։ 

ԱԳ նախարարությունը նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա ինչպես պաղեստինցի, այնպես էլ հրեա ժողովուրդների և տարածաշրջանի համար։ 

«Հույս ենք հայտնում, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության ճանապարհ հարթելու համար»,- ընդգծված է գրառման մեջ: 

ՀՀ ԱԳ նախարարությունը հրադադարի հաստատման հարցում նաև բարձր է գնահատել միջնորդ երկրների՝ Միացյալ Նահանգների, Կատարի և Եգիպտոսի ջանքերը։ «Բարձր է գնահատվում միջազգային համայնքի՝ հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին»,-նշված է գերատեսչության հաղորդագրության տեքստում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40