Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը

16.08.2018 11:52
1166

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը պատրաստվում է ապահովել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ի պատասխան վարչապետի հարցին՝ ԱԳ նախարարը նշեց. «Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ, վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով, դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական շտաբի հետ ունենում են շաբաթական հանդիպումներ: «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտաբի բոլոր անդամներին: Գագաթնաժողովի կազմակերպման առումով ունենալու ենք բարձր մակարդակ, բոլոր աշխատանքները, որոնք դրված են շտաբի առաջ, կատարվում են ամենաբարձր մակարդակում: Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ընդգծեց Ավինյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելեց, որ ոստիկանությունը պատրաստ է միջոցառման անցկացմանը: «Մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած բարձր մակարդակով ապահովենք հասարակական կարգն ու անվտանգությունը»,- ասաց ոստիկանապետը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ նշեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ամբողջ ծանրաբեռնվածությունը պատշաճ ձևով կսպասարկի: Լուծվել է նաև գագաթնաժողովի տարածքը wifi ցանցով ապահովելու խնդիրը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34