Հայաստանը պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի «Խոջալուի ցեղասպանության» համար. Ալիեւ

29.05.2024 10:40
854

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արցախի նախկին Իվանյան, այժմ Խոջալու վերանվանված քաղաք տեղափոխված ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» համար։

«Հայաստանն ինքը պետք է դա ընդունի, պետք է ներողություն խնդրի մեզանից»,-ասել է Ալիեւը եւ հավելել․ «եթե ​​նրանք դա չանեն, ապա կարծում եմ՝ Հայաստանն երբեք չի կարողանա ոտքի կանգնել»։

Ադրբեջանի նախագահը իր ելույթի ընթացքում նաեւ կարծիք է հայտնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չնայած Հայաստանին հաջողվել է լուրջ պարտության մատնել, սակայն դեռեւս տարածքային պահանջների փորձեր են կատարվում։

«Վստահ եմ, որ Հայաստանն այլեւս երբեք չի փորձի որեւէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ։ Մենք նաեւ հետեւում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնել մեր նկատմամբ։ Չնայած Հայաստանում ռեւանշիստները բավականին շատ են։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի»,-ասել է Ալիեւը։

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19