Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր. Նորայր Նորիկյան

18.06.2021 17:22
1223

«Արդար Հայաստան» կուսցակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանի ուղերձ է հղել․

«Հարգելի՛ բարեկամներ

Մենք սպառող հասարակությունից պետք է դառնանք ստեղծող ու արտադրող հասարակություն՝ սկսած գիտական գիտելիքից, վերջացրած սեփական պետությունը պաշտպանելուն ուղղված տարբեր ռազմական համալիրների ստեղծմամբ, ինչու չէ նաև դրանց իրացմամբ այլ շուկաներ։

Ըստ էության, Արդար Հայաստանի առանցքը հայ մարդն է՝ իր հոգսերով, իր խնդիրներով, իր երազանքներով ու նպատակներով: Ամեն ինչ պետք է ուղղված լինի մարդու բարեկեցությունն ապահովելուն ու նրա խնդիրները լուծելուն:

Մենք Հայաստանը տեսնում ենք ամբողջապես կոռուպցիայից զերծ, կրթված հասարակություն ունեցող, կայացած, մրցունակ կրթական ու առողջապահական համակարգերով, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, որակապես նոր գյուղով հարուստ ու զարգացած պետություն:

Մենք պարտավոր ենք առաջիկա տարիներն օգտագործել տնտեսական վատթար իրավիճակը կայունացնելու, որակապես նոր զինված ուժեր ձևավորելու, Հայաստանի անվտանգային միջավայրն առավել կենսունակ դարձնելու, մեր երկրի դեմոգրաֆիական իրավիճակը բարելավվելու, բոլորի համար հավասար ու նպաստավոր պայմաններ ձևավորելու, իրապես արդար ու անաչառ դատական համակարգ կայացնելու, օրինականությունն ամբողջությամբ վերականգնելու համար:

Մեր երկրում բարիք ստեղծող, արժեք ստեղծող մարդիկ, ազնիվ գործարարները որևէ խնդիր չպետք է ունենան և չեն ունենա: Նրանց համար պետք է ստեղծել հնարավոր բոլոր նպաստավոր պայմանները՝ ստեղծելու, արտադրելու, արտահանելու և կառուցելու համար:

Պետք է ամենալավ պայմանները ստեղծել տաղանդավոր ու հաջողակ մարդկանց համար, ովքեր իրենց հետևից կտանեն հազարներին:

Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր:

Պետությունը պետք է դառնա հաջողակ մարդկանց ապավենը և հենվի այդ մարդկանց վրա, իսկ առիթի ու հնարավորություն դեպքում՝ ավելի մեծ շանս տա՝ գործունեություն ծավալելու համար:

Հավատացե՛ք, աշխարհի որևէ երկիր հաջողության է հասել հաջողակ մարդկանց համառության, աշխատասիրության, նախանձախնդրության ու նպատակասլացության շնորհիվ: Այդ մարդկանց վրա է երկիր պահելու բեռը:

Իմ խորին համոզմամբ, երկիրը կարող է զարգանալ միայն տքնաջան աշխատանքով, ժողովրդի բարեկեցությունը կարող է բազմապատկվել միայն բարիք ստեղծելով ու արարելով, ժողովրդի թիվը կարող է դառնալ 10 միլիոն, անգամ 110 միլիոն, եթե հայրենիքում ապրելը դառնա արժանապատիվ ու անվտանգ, վերջապես՝ երկիրը կարող է դառնալ գերզարգացած, եթե ունենա հզոր արդյունաբերություն:

Առանց արդյունաբերության, մեր երկիրն ապագա չունի, ուզում եք՝ դարերով խոսենք, ինչպես խոսում ենք դարեր շարունակ...

Եկեք մտածե՛ք հզոր արդյունաբերություն ստեղծելու մասին և շարժվենք առաջ՝ կոնկրետ քայլերով:

Ուրեմն՝ Վե՛ր կաց Հայաստան և ցույց տուր, որ դու բարեկեցիկ և անվտանգ ապրելու իրավունք ունես, Վե՛ր կաց, Հայաստա՛ն, ընտրի՛ր, քվեաթերթիկ համար 1, արդա՛ր Հայաստան...»

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01