Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ամիրբեկով

06.10.2024 14:24
759

Ադրբեջանը կրկին հայտարարում է, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին»։ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին այս անգամ էլ խոսել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա նշել է, որ Հայաստանը հրաժարվում է ճանաչել նոր իրողությունները և շարունակում է «չմտածված ռազմավարություն վարել՝ փորձելով ամեն գնով փաստաթուղթ կնքել»։ Սա, նրա խոսքով, միայն ավելի է խորացնում խնդիրը՝ չանդրադառնալով հակամարտության բուն պատճառին։

Հայաստանի արտգործնախարարությունը ուրբաթ հայտարարեց, որ պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից և խաղաղության օրակարգից:

Երևանը բազմիցս հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։

Իլհամ Ալիևի ներկայացուցիչը շարունակել է, թե Բաքվի խնդիրն է ապահովել, որ ապագա խաղաղության պայմանագիրը բացառի ցանկացած տարածքային հավակնություն, ագրեսիա կամ ռազմական գործողություններ, նույնիսկ տեսական մակարդակով։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40