Մեր նոր հոդվածաշարը՝ «Հայ-ռուսական բարեկամության լուսավոր էջերը»

11.01.2023 15:22
3551

Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջաններից է, որ արդարացիորեն համարվում է հայ-ռուսական բարեկամության բնօրրան, հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման սկզբնավայր:

Այդ բարեկամությունը դարեր շարունակ (բազմաթիվ հակասություններով ու վիճելի հարցերով հանդերձ) եղել է մեր ժողովրդի լինելիության, առաջընթացի կարևոր գրավականներից մեկը:

Ներկայումս, ցավոք, հանրության և հատկապես աճող սերնդի մի մասը ոչ միայն անտեղյակ ու անհաղորդ է պատմական տվյալ ճշմարտությանը, այլև (երբեմն) կասկածի տակ է առնում այդ բարեկամության լուսավոր էջերն ու պատմական նշանակությունը:

Սյունիքի շուրջ 2020 թ. նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակը (որ սրվեց Ադրբեջանի՝ 2021 թվականի մայիսյան, նոյեմբերյան, ինչպես և 2022 թվականի մարտյան ու սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո), նաև անորոշության մշուշը, երկրամասի ապագայի հարցում չդադարող շահարկումները, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու սպառնալիքները, կարծում ենք, հրամայական են դարձրել հայ-ռուսական բազմադարյա հարաբերությունների մասին հիմնավոր, անկեղծ, փաստարկված հանրային խոսակցություն վարելը:

Ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար syuniacyerkir.am կայքում և կայքի Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջում կհրապարակենք թեմային նվիրված հոդվածների շարք, իսկ տարեվերջին (հարկ եղած դեպքում) կհրատարակենք «Սյունյաց երկիր» պարբերականի հատուկ համար՝ ներառելով մինչ այդ (սույն հոդվածաշարով) հրապարակված նյութերը:

Ընդ որում՝ սույն նախաձեռնության իրականացմանը մասնակից կդարձնենք հայագիտության ճանաչված ներկայացուցիչների, ովքեր մասնագիտացած են տվյալ թեմայի մեջ:

Հաճույքով կհանրայնացնենք ոչ միայն նրանց, այլև բոլոր այն հեղինակների խոսքը, ովքեր կցանկանան մասնակցել մեր նախաձեռնած հրապարակային քննարկումներին:

Հոդվածաշարում և ենթադրվող թերթային համարում հանգամանալից անդրադարձ կկատարենք նաև մեր անկախության շրջանում (ու ներկայումս) հայ-ռուսական համագործակցության սյունիքյան դրսևորումներին (մշակութային, տնտեսական, քաղաքական, ռազմական), ինչպես և վերջին շրջանում ծագած ու ծագող բանավիճային հարցերին:

Մենք սպասում ենք գիտական հանրույթի ողջամիտ արձագանքներին, նաև Սյունիքի պատմությամբ զբաղվող պատմաբանների, ուսուցիչների խոսքին:

Նախապես շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կգնահատեն մեկնարկող հոդվածաշարի կարևորությունը և հնարավորը կանեն թեմայի շուրջ հանրային առողջ, անկողմնակալ և անկաշկանդ բանավեճ ծավալելու համար:

«Սյունյաց երկիր»

Լուսանկարում՝  Հայաստանը Ռուսաստանի հետ միավորման   150-ամյակին

նվիրված հուշահամալիրը Աբովյան  քաղաքում  (1978 թ․), 

քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40