Հայաստանը ռազմավարական դիրք է զբաղեցնում մեր օրերի համաշխարհային քարտեզի վրա. KCW Today-ի անդրադարձը

14.08.2019 12:43
1077

Պատմական գեղեցկություն և կարևորություն, հնագույն մշակույթ ունեցող Հայաստանը մեր օրերի համաշխարհային քարտեզի վրա ռազմավարական դիրք է զբաղեցնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է բրիտանական հայտնի «Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը, որի օգոստոսյան համարը լույս է տեսել հայոց թռչնատառ այբուբենի նկարը պատկերող շապիկով։ Ամսագիրը ստվարածավալ հոդվածներ է նվիրել Հայաստանին՝ անդրադառնալով մեր երկրի պատմությանը, հավատքին, զբոսաշրջությանն ու մշակույթին։

Հոդվածների հեղինակներն այս տարի հունիսին այցելել էին Հայաստան՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։

«Ծառայել Հայաստանին, նշանակում է ծառայել մեր քաղաքակրթությանը». 1895 թվականին Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրականացվող բռնությունների դեմ հանդես եկած Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Գլադսթոնի այս խոսքերով էլ հեղինակները սկսել են Հայաստանին նվիրված հոդվածաշարը՝ նշելով, որ մեջբերված խոսքերն այսօր էլ շարունակում են մեծ իմաստ պարունակել, քանի որ Հայաստանը շարունակում է իր նշանակալի նպաստը բերել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են համաշխարհային գիտությունը, դասական երաժշտությունը, շախմատը և այլն։ «Հայ ժողովուրդը հայտնի է իր տեսակով, որը միշտ գրկաբաց է ընդունում այցելուներին ու հարևաններին»,- նշում են հեղինակները։

Անդրադառնալով հայոց պատմությանը` KCW Today-ը նշում է, որ Հայաստանն առաջինն էր, որ 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ «Ունենալով նման հարուստ կրոնական և մշակութային պատմություն՝ պատահական չէ, որ ողջ աշխարհի հայերն այսօր էլ շարունակում են քրիստոնեական ավանդույթներն ու ամուր են պահում իրենց հավատը»,- նշում է ամսագիրը։

Հեղինակները հատուկ անդրադարձ են կատարել Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ 1915-1922 թվականներին շուրջ 1,5 մլն հայեր Օսմանյան Կայսրությունում սիստեմատիկ կերպով կոտորածի ենթարկվեցին իշխանությունների կողմից։ «Այդուհանդերձ, քաղաքական ճնշումների պատճառով այս սարսափելի ոճրագործությունը երբեք արդարացի ճանաչում չի գտել միջազգային հանրության կողմից։ Թուրքական կառավարությունը մշտապես հրաժարվել է պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար, Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը ևս դեռևս պաշտոնապես չեն ընդունել կատարվածը՝ վախենալով դիվանագիտական սկանդալ հարուցել Թուրքիայի հետ»,- նշում են հեղինակները՝ պատմելով նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և այն կարևոր դերի մասին, որ կատարում է կառույցը ցեղասպանության մասին իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ։

«Դիմանալով ժամանակի փորձությանը՝ Հայաստանն այսօր ծաղկում է նոր թափ հավաքող զբոսաշրջությամբ և ծառայությունների ոլորտով։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը հայտնի է իր գեղեցիկ բնապատկերներով և դաշտերով»,- շարունակում են հեղինակները՝ պատմելով մեր երկրի գեղատեսիլ վայրերի մասին։ Նրանք հատկապես ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանը հայտնի է որպես ձմեռային սպորտաձևերի սիրահարների վայր։ Հեղինակները նշում են, որ մեր երկրում այցելուներին սպասում են յուրահատուկ հայկական ուտեստները, ինչպիսիք են խորովածն ու դոլման։

KCW Today-ի օգոստոսյան համարում հատուկ անդրադարձ է կատարվել Մատենադարանին՝ սկսած հայոց ձեռագրերի ստեղծման պատմությունից մինչև հնագույն ձեռագրերի ստեղծումն ու մեր օրերում դրանց պահպանումը։ Հեղինակները նշում են, որ հնագույն ձեռագրերի ինստիտուտը ոչ միայն հայկական ձեռագրերի ամենամեծ հավաքածուն ունի, այլև այստեղ են պահպանվում օտարալեզու հնագույն ձեռագրեր ևս, ինչպես նաև արժեքավոր շատ տեքստեր, որոնց բնօրինակները, ցավոք, վաղուց ոչնչացվել են, և այսօր պահպանվում են միայն դրանց հայերեն թարգմանությունները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40