Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև․ Տիգրան Դումիկյան

24.03.2026 10:10
303

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Միջազգային փորձը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենածանր պարտություններից հետո պետությունները կարողանում են վերականգնել իրենց դիրքերը, եթե դրսևորում են քաղաքական կամք, ռազմավարական մտածողություն և պրոֆեսիոնալ դիվանագիտություն։ Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներ անցել են հենց այս ճանապարհով՝ պարտությունից հետո վերածվելով ազդեցիկ քաղաքական և տնտեսական կենտրոնների։ Հայաստանի պարագայում, սակայն, հակառակ միտումն է․ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը ոչ թե հաղթահարվում, այլ աստիճանաբար վերածվում է ինստիտուցիոնալ խնդիրների։

Հասարակության հետ հաղորդակցության մեջ պարտության սինդրոմը կրող իշխանությունները հաճախ օգտագործում են վախի գործոնը՝ ներկայացնելով ցանկացած զիջում՝ որպես «նոր պատերազմից խուսափելու միակ ճանապարհ»։ Այս մոտեցմամբ իշխող վարչակարգը փաստացի փորձում է «խաղաղություն մուրալ»՝ գնալով միակողմանի զիջումների, այդ թվում՝ արժեքային մակարդակում։ Խոսքը վերաբերում է, օրինակ, արցախահայության իրավունքների հարցում արված հետքայլերին, Ցեղասպանության հիշողության նսեմացման փորձերին, ինչպես նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչների արժեզրկմանը։ Նույն տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սկսված արշավը, սահմանադրական փոփոխությունների գործընթացը և այլ զարգացումներ։

Առավել մտահոգիչ է, որ վախի գործոնը կիրառվում է նաև ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու համար։ Հայաստանի վարչապետը և գործող իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ եթե առաջիկա ընտրություններում իրենք չվերընտրվեն, դա կհանգեցնի կործանարար պատերազմի։ Սա, ըստ էության, ոչ թե քաղաքական պատասխանատվության դրսևորում է, այլ հանրության նկատմամբ ակնհայտ ճնշման և ահաբեկման փորձ։ Ժողովրդավարական գործընթացներում ընտրողին նման ընտրության առջեւ կանգնեցնելը՝ «մեզ կամ պատերազմ» տրամաբանությամբ, խաթարում է ազատ կամարտահայտման սկզբունքը և վտանգավոր նախադեպ է ստեղծում պետական կառավարման մշակույթի համար։

Սակայն պատմությունը վկայում է, որ միակողմանի զիջումները չեն երաշխավորում կայուն խաղաղություն․ հակառակը՝ դրանք հաճախ խրախուսում են նոր պահանջների առաջադրումը։ Հետևաբար, օրվա իշխանության կողմից թմբկահարվող «հաստատված խաղաղությունը» առավելապես իմիտացիա է, քանի որ չի հիմնվում հավասարակշռված և արժանապատիվ պայմանների վրա։

Այս տրամաբանության շարունակությունը կարող է հանգեցնել առավել վտանգավոր սցենարների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում ժողովրդագրական փոփոխությունների՝ արտաքին օրակարգերով պայմանավորված փորձերի։ Այս համատեքստում արդեն շրջանառվում են 300 հազար ադրբեջանցիների հնարավոր տեղափոխության վերաբերյալ քննարկումները։

Պրագմատիկ քաղաքականությունը չի նշանակում մշտապես զիջել կամ խուսափել առճակատումից։ Այն ենթադրում է հստակ գիտակցել սեփական շահերը, հաշվարկել ռիսկերն ու հնարավորությունները և գործել ազգային օրակարգից բխող տրամաբանությամբ։ Հատկապես փոքր պետությունների համար սա կենսական անհրաժեշտություն է։ Սակայն երբ պետական կառավարման հիմքում ընկած է ոչ թե հաշվարկը, այլ վախը, նման քաղաքականության իրականացումը դառնում է գրեթե անհնար։ Ի վերջո, ժամանակավոր խաղաղությունը հանգեցնում է պատերազմի։ Մեր նպատակը պետք է լինի երկարատև խաղաղությունը»։

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56