Հայաստանյան ղեկավարության համար ոչ այդքան խնդիր էր Ադրբեջանի հետ կռվելը, որքան իշխանությունը պահելը. Տարասովը` պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին

18.03.2021 22:46
1181

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները վերջին արցախյան պատերազմում ստանդարտ կերպով էին զարգանում, բարդություններ չեն եղել` չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք անհասկանալի հայտարարություններին, որոնք Մոսկվայի գրգռվածությունն ու զգուշությունն էին առաջացնում: 

Tert.am-ի հետ զրույցում նա, սակայն նկատեց, որ դրանով հանդերձ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ չի եղել ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո:

«Ռուսաստանը, հայտնի է, ակտիվորեն կատարում էր միջնորդի դերը, նրա միջնորդությամբ ստորագրվեց կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե կողքից ինչ տպավորություն է ստեղծվում, որոնք էին պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները, Տարասովը նշեց, որ դժվար է դրանց անդրադառնալը:

«Հիմա պարզվեց, որ հայկական կողմը պատրաստ չէր պատերազմին, հայաստանյան ռազմական փորձագետներն էլ են նշում, որ չէր զբաղվում ռազմական միջոցների համալրմամբ: Իհարկե, դժվար է ասել, թե ով է կրում պատասխանատվություն այդ ամենի համար: Գուցե կարելի է ասել, որ մեղավորները նրանք են, որոնք վերջին 10-15 տարիներին զբաղեցրել են Հայաստանի ղեկավարի պաշտոնը»,- ասաց նա:

Ռուսաստանցի վերլուծաբանը միաժամանակ նկատեց, որ պետք է ամեն դեպքում, ուշադրություն դարձնել ՀՀ ներկայիս վարչապետի արարքներին, որը չգիտես ինչու, պատերազմի ժամանակ որոշել էր ազատել բանակում փորձառու զինվորականներին` սպաներին:  Ըստ նրա` դա մեծ սխալ էր:

«Ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը պարզապես վախենում էր բանակից, թերևս, հայաստանյան ղեկավարության համար ոչ այդքան խնդիր էր Ադրբեջանի հետ կռվելը, որքան իշխանությունը պահելը»,- ասաց նա:

ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելով և, որպես միջնորդ, կարգավորման գործընթացում ամենաակտիվը լինելով, Տարասովի խոսքով, Ռուսաստանը ոչ մի այլ նպատակ չի հետապնդում, քան խաղաղություն հաստատելը:

«Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմը, բացի այդ, Ռուսաստանը կատարեց իր պատմական առաքելությունը` հերթական անգամ փրկեց Ղարաբաղի հայերին: Եթե Ռուսաստանը չլիներ, ապա այս հակամարտության ընթացքում Ստեփանակերտի գոտում վաղուց արդեն հայեր չէին լինի: Հնարավոր եղավ պաշտպանել տարածքի 56 տոկոսը, դա արդեն լավ է, բացի այդ, Ղարաբաղյան հիմնահարցը դեռ չի լուծվել, դեռ որոշվելու է նրա կարգավիճակը: Բայց ամենակարևորն այն է, որ կանգնեցվել է արյունահեղությունը, և ստեղծվել են նախապայմաններ խաղաղ կարգավորման գործընթացին վերադառնալու համար»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ, իհարկե, խաղաղ կարգավորմանը հասնելուն դեռ երկար ժամանակ կա:

Իսկ թե ինչ ձևաչափում պիտի համաձայնություններն իրագործվեն, Ռուսաստանցի փորձագետը դժվարացավ ասել, ըստ նրա, դեռ շուտ է այդ մասին խոսելը:

«Հիմա որևէ ձևաչափում երկու կողմերի համար էլ դժվար է համաձայնության գալը: Դեռ ժամանակ է պետք: Նաև տնտեսական իրավիճակը որոշ հարցեր կլուծեն: Կգա ժամանակ, երբ ոչ ոքի համար ձեռնտու չի լինի պատերազմելը, բայց դրան դեռ հասնել է պետք, պետք է դեռ որոշակի ուժեր գործադրվեն դրա համար: Բայց գլխավորն այն է, որ պատերազմ չլինի, և դրա համար նախապայմաններ արդեն կան»,- ասաց նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին` Ստանիսլավ Տարասովը նշեց, որ դա պետք է որոշվի ցանկացած ձևով: Ըստ նրա` հիմա ուրվագծվում է, որ կա ցանկություն դրան առանձնակի կարգավիճակ տալու:

«Ադրբեջանը գուցե գնա նաև Ղարաբաղի ճանաչմանը: Դրա համար, իհարկե, պետք են նաև նախապայմաններ, որոշակի քաղաքական փոփոխություններ»,- ասաց նա:

Ո՞ր դեպքում պատերազմում պարտություն կրած Հայաստանը կարող է ստանալ այն, ինչ ցանկանում է: Տարասովն այս հարցին հետևյալ կերպ պատասխանեց. «Կարծում եմ` Հայաստանը կորցրեց ինչ հնարավոր էր կորցնել: Հիմա էլ եթե ինչ-որ բան ստանալու են, ապա դա կլինի Ղարաբաղի հայերի համար, այլ ոչ թե` Երևանի»,- ասաց նա:

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25