Հայերը թավշյա հեղափոխությամբ փոփոխություն բերեցին ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում. Դանեա Էսկար

31.07.2019 12:55
1053

ԱՄՆ Կոլորադո նահանգը հետաքրքված է Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնելու հարցում:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարը, Հայաստանում գտնվելու օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարբեր ոլորտներում  համագործակցության հնարավորությունները:

«Շնորհակալություն լավ ընդունելության համար, իսկապես տպավորված ենք: Մենք հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, մասնավորապես, գյուղատնտեսությամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաներով»,-ասաց Դանեա Էսկարը:

Պատգամավորն առանձանահատուկ նշեց Թումոյի օրինակը: Նրա խոսքով, պետք է ինչ-որ ձև գտնել, որ Կոլորադո նահանգում ևս Թումո բացվի: Դանեա Էսկարը նկատեց, որ տարբեր ոլորտներում մեծ դերակատարություն ունի երիտասարդությունը՝ որպես շարժիչ ուժ:

«Ես շատ տպավորված եմ Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններով: Թավշյա հեղափոխությունը կատարվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու: Կարող եմ ասել, որ հայերը թավշյա հեղափոխությամբ ոչ միայն փոփոխություն բերեցին Հայաստանում, այլև աշխարհում»,-ասաց Դանեա Էսկարը:

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22