Հայ–իրանական հարաբերությունները սերտացնող միջոցառում

29.09.2025 14:37
626

Սեպտեմբերի 28-ին Կապանում անցկացվեց իրանական մշակութային փառատոն։ «Առաջին անգամ նման փառատոն կազմակերպվեց երկու տարի առաջ։ Քանի որ հավանության արժանացավ կապանցիների կողմից, որոշեցինք դարձնել ավանդական, ինչը ևս երկու ժողովրդին մերձեցնելու մի տարբերակ է։ Պիտի ասեմ, որ մեր երկրից այս անգամ ավելի շատ ձեռներեցներ կային, քան նախորդ տարի, ինչը վկայում է, որ միջոցառումը մասսայականություն է վայելում», – «Սյունյաց երկրին» փոխանցեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։

Փառատոնը վերապահությամբ կարելի է անվանել մշակութային։ Ըստ ամենայնի այն ցուցահանդես–վաճառք էր, քանզի հիմնականում ներկայացված էին պարենային ապրանքներ, ձեռքի աշխատանքներ, տարբեր տեսակի քաղցրավենիք, գորգեր, հուշանվերներ։ Առանձին տաղավար էր հատկացված մանուկներին։ Մատուցվում էր բուրավետ թեյ։ Ընդհանուր առմամբ՝ բազմազան տեսականին ներկայացված էր 25 տաղավարում, նաև կարելի էր ճաշակել իրանական ազգային ճաշատեսակներ։

Հաբիբ Դիդարը Թավրիզի իսլամական արվեստի պետական համալսարանի ցուցահանդեսների բաժնի կազմակերպիչն է, ով ներկայացրել էր կիրառական արվեստի նմուշներ, որոնք հետաքրքրություն էին առաջացրել այցելուների մոտ։

Առաջարկվող ապրանքների գները որոշակի ցածր էին այստեղի ապրանքների գների համեմատ։ Դրանով կարելի է բացատրել աշխույժ առևտուրը, որին ականատես եղանք։

Վահրամ Օրբելյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40