Իրանը դեմ է TRIPP-ին, ինչքան էլ Հայաստանի իշխանությունները վստահեցնեն, որ դա Իրանի դեմ չէ. Հոսսեյնի

18.08.2026 14:16
190

Անցած շաբաթ հայկական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում քննարկվում էր Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օգնական և զինված ուժերի հարցերով ավագ խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավիի հայտարարությունը` TRIPP նախագծի վերաբերյալ: Իրանի իշխանությունների ներկայացուցիչը, ըստ էության, հայկական կողմին մեղադրել էր TRIPP-ի նկատմամբ Իրանի դիրքորոշումը կեղծելու, այսինքն ՝ ստելու մեջ: Բանն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնել էր, թե Հայաստանն ու Իրանը իբր նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել ամերիկյան TRIPP նախագծի շուրջ։ Հերքելով Խանդանյանի հայտարարությունները ՝ գեներալ Սաֆավին բառացիորեն ասել էր․

«Մենք Հայաստանի հետ ոչ մի նախնական պայմանավորվածություն TRIPP-ի վերաբերյալ չունենք: Այդ հարցով չունենք ոչ մի իրական փոխըմբռնում, ոչ էլ հատման ընդհանուր կետ: Մենք բացահայտ և հստակ կերպով Հայաստանի ուշադրությանն ենք ներկայացրել մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Եթե մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ միասնական ամբողջություն։ Ուստի այս նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։
Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը դրվի ամերիկյան զինված ուժերի վրա, ապա Իրանը պահպանում է պատասխան գործողությունների իրավունքը և համապատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահները ինքնուրույն վերահսկեին իրանա-հայկական սահմանը և դրանով անցնող երթուղիները»:
Այս մեկնաբանության վերաբերյալ «Հրապարակը» զրուցեց իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնիի հետ: Նա ասաց, որ իրանական ԶԼՄ-ներում այդպիսի հայտարարության չի հանդիպել և չի գտել այդ հայտարարության աղբյուրը, սակայն Իրանի դիրքորոշումը մեկն է՝ Իրանը ունի կարմիր գծեր, այդ մասին միշտ հայտարարել է, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը Իրանի կարմիր գծերն են և Իրանը չի ընդունելու օտար, արտատարածքային ուժերի ներկայությունն այս տարածաշրջանում:

«Իրանի ազգային անվտանգության սպառնալիքները, Իրանի տարածքային ամբողջականության դեմ, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վտանգների մասին միշտ զգուշացրել է, դրա ապացույցն են Միացյալ Նահանգների վերջին շրջանի պատերազմները: Իրանի բոլոր հարևանները նույն կերպ վստահեցնում էին, որ իրենց տարածքը թույլ չեն տա Իրանի դեմ օգտագործել, բայց փաստացի եթե տարածք են տրամադրում Միացյալ Նահանգներին, ԱՄՆ-ն առանց իրենց թույլտվության այդ տարածքներն օգտագործել է Իրանի դեմ: Մենք բախվել ենք նման երևույթների, դրա համար միշտ Իրանի կողմից զգուշացումը եղել է: Իհարկե, Հայաստանի կողմից պաշտոնապես Իրանին փոխանցել են, որ TRIPP նախագիծն ու Հայաստան- ԱՄն ռազմավարական հարաբերություններն Իրանի դեմ չեն, բայց փաստացի Իրանը բավարարված չի այդ հարցում: Որովհետև եթե անգամ Հայաստանին էլ վստահի այդ հարցում, այդ համաձայնագիրն ունի երեք կողմ՝ մյուս երկու կողմերը՝ ԱՄՆ-ն և Ադրբեջանն են, որոնց Իրանը բացարձակ չի վստահում: Քանի անգամ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունների մեջ է եղել Իրանը, վստահել է դիվանագիտական գործընթացին, որ արդյունք կլինի, բայց ամերիկյան կողմը հավատարիմ չի մնացել բանակցային գործընթացին և մեջքից հարվածել են Իրանին ու պատերազմ հայտարարել, իրենց ոչ մի խոստում չեն պահել, ոչ մի համաձայնություն չեն պահել: Իրանի հետ վերջին փոխըմբռնման հուշագիրը չեն պահել, դրա համար էլ Իրանը չի վստահում մյուս կողմերին, ինչքան էլ Հայաստանը վստահեցնի Իրանին, դա է խնդիրը»,-ասաց իրանցի քաղաքագետը:

Հոսսեյնին շեշտեց, Իրանը գոհ չի այդ նախագծից ու դա Իրանի ազգային անվտանգությանն է սպառնում, քանի որ խոսքը գնում է 49-99 տարվա պայմանագրի մասին: Եվ եթե անգամ հաշվի առնենք, վստահենք Հայաստանի խոսքերին, հայտնի չի, թե մի քանի տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո ինչ են անելու, այդ ճանապարհը ինչ է դառնալու, դա անհասկանալի է Իրանի համար բոլոր առումներով»,-եզրափակեց Փույա Հոսսեյնին:

 

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական բնույթի նարատիվներ․ Զախարովա

18.08.2026 23:17

ԱՄՆ-ն Իրանում երկու նպատակ ուներ՝ տապшլել Իրանի կառավարությանը և մաuնատել երկիրը․ երկուսն էլ ձախողվեցին․ ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական

18.08.2026 20:59

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

18.08.2026 17:42

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

18.08.2026 17:39

Դիվանագիտությունը սովորաբար միշտ էլ լուռ է իրականացվում. Ուշակովը՝ ռուս-ամերիկյան հնարավոր բանակցությունների մասին

18.08.2026 17:30

«Սյունյաց երկիր» պարբերականին՝ Կապան համայնքի ղեկավարի շնորհակալագիր

18.08.2026 15:52

Կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ Սամվել Կարապետյանն անձամբ է հանձնել հավաստագրերը

18.08.2026 15:28

Փաշինյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ

18.08.2026 15:07

Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան

18.08.2026 14:19

Իրանը դեմ է TRIPP-ին, ինչքան էլ Հայաստանի իշխանությունները վստահեցնեն, որ դա Իրանի դեմ չէ. Հոսսեյնի

18.08.2026 14:16

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

18.08.2026 12:56

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

18.08.2026 12:33