«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրենը հանդիպել է Կապանի քաղաքապետի հետ

27.05.2014 16:28
1973

Կապանի ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտի բարելավման նպատակով իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքը ներկայացնելու, ոլորտում առկա ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով մայիսի 23-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ  տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության «Հարավային տարածքային մասնաճյուղի» տնօրեն Ջիվան Մարգարյանը, քաղաքապետարանի առանձին ստորաբաժանումների ղեկավարներ: Նախ՝ քաղաքապետը խոսել է Ա.Մանուկյան փողոցում վերջերս արձանագրված սողանքի մասին, նշելով, որ դրա պատճառը տարածքով անցնող ջրատարում տեղի ունեցած վթարն է եղել եւ ընկերության պատասխանատուներին հորդորել է կարճ ժամանակում վերացնել բոլոր տեսակի վթարները: Անդրադառնալով քաղաքի կոյուղագծի մի քանի հատվածներում առաջացած խցանումների հետեւանքով Ողջի գետը թափող կեղտաջրերի խնդրին, քաղաքապետը առաջարկել է կոյուղագծի խցանված հատվածները շրջանցող նոր գիծ կառուցել: Պատրիկ Լորենը ներկայացրել է քաղաքի ջրամատակարարման բարելավման նպատակով իրականացվող ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերով կատարվող աշխատանքները եւ քննարկել երրորդ փուլով նախատեսված անելիքները: Հանդիպմանը քննարկվել են նաեւ քաղաքում առկա 68 հատ դիտահորի կափարիչներ չունենալու հարցը, Կավարտ թաղամասում կոյուղագծի կառուցման առաջարկը,  ջրի խնայողության, դրա կորուստների նվազեցման, քաղաքի մաքրման կայանի վերազինմանն առնչող հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ վերջերս քաղաքապետարանի ու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջեւ ստորագրված համաձայնագրի ու պայմանագրի պարտավորությունների կատարման ընթացքին:

kapan.am
23.05.2014թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40