ՀԱՅԿ ԱԼՈՅԱՆ. ԽՆԴԻՐ ԵՆ ՍԱՐՔԵԼ ՈՒ ԳՑԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ

04.07.2019 10:30
1491

-Պարոն Ալոյան, ի՞նչ եղավ միջազգային փորձաքննության արդյունքը, որը պետք է որոշեր Ամուլսարի ճակատագիրը:

-Նախ, ուզում եմ հստակեցնել: Մի իլյուզիա է ստեղծվել, որ անցյալ տարի սկսված և մինչ այսօր շարունակվող ապօրինությունը պետք է լուծվի «միջազգային» փորձաքննությամբ: Ուզում եմ տարանջատել այս երկու խնդիները: Ամուլսարն ունի օրինական բոլոր թույլտվությունները և ծրագրի ու մեծ հաշվով նաև երկրի հեղինակության ու տնտեսության ճակատագիրը, նման շրջադարձի դեպքում, որոշվելու է բոլորովին այլ ատյաններում: Այդ ատյաններում դեր է խաղալու միայն մեկ հարց՝ ապօրինի փակ ճանապարհները, Լիդիանի խտրական թիրախավորումը, ընկերության կրած ահռելի վնասներն ու պետության անգործությունը՝ արդեն մեկ տարի տիրող ապրօինության հանդեպ:

-Ի՞նչ նկատի ունեք անգործություն ասելով:

-Այն, որ օրինական թույլտվություններ ունեցող ընկերության ճանապարհները ապօրինի փակ են: Այն, որ դատարանը որոշում է կայացնում ներխուժումը վերացնելու մասին, և այդ որոշումը արհամարհվում է: Այն որ այդ տարածաշրջանում ամենաթողության, ապրօինության մթնոլորտ է: Մտահոգիչ պարբերականությամբ մեզ լուրեր են հասնում, որ Ջերմուկում ծեծկռտուք է եղել, բախումներ: Դուք այդ մասին չեք տեղեկացվում, որովհետև դեպքերը, մեր համոզմամբ, կոծկվում են: Այն որ Ընկերությունը դիմում է համապատասխան նախարարություններին այս կամ այն խնդիրը լուծելու, փաստաթուղթը տրամադրելու հարցով, ու օրենքով նախատեսված գործառույթները չեն իրականացվում:

-Այդուհանդերձ կառավարությունը խոստացել էր մինչև մայիսի վերջ որոշում կայացնել՝ հենվելով փորձաքննության արդյունքների վրա: Բացատրությունը՝ բնապահպանական մտահոգություններն էին, որ պետք է փարատեր, կամ հաստատեր այդ փորձաքննությունը:

-Կրկնեմ՝ ապօրինի փակ ճանապարհները ոչ մի փորձաքննությամբ արդարացվել չեն կարող: Ու այս հարցում նույնիսկ երկրորդական է, որ ոչ մի պրոֆեսիոնալ փորձաքննություն չէր կարող մեր նախագծում որևէ լուրջ խնդիր գտնել:

-Այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակում արդյունքները:

-Նախ՝ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել Լիդիանի հետ վերջին մեկ տարում: Մի խումբ մարդկանց կողմից ապօրինի փակվում են ճանապարհները, կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում, և սկսում է ստուգումների շարք: Գտնում են թիթեռ, ծաղիկ, հետո պարզվում է, որ թիթեռ ու ծաղիկ չկա: Հետո հայտատարվում է, որ քանի որ տեղի ուժերով գնահատել չենք կարող, հիմա էլ միջազգային փորձաքննություն ենք անելու: Հիշեցնեմ, խոսքը Լիդիանի մասին է, որի բնապահպանական հետազոտությունը ավելի ծավալուն է քան բոլոր մնացած հանքերինը՝ միասին վերցրած: Խոսքը Ամուլսարի մասին է, որը մի քանի անգամ անցել է միջազգային ներդրողների ամենախիստ փորձաքննությունները: Բայց դա պարզվում է բավարար չէ: Պարզվում է Բնապահպանության նախարարը, ինչպես ասաց Վարչապետը, ասել է, որ չի կարող երաշխավորել Ամուլսարի բնապահպանական հետազոտությունները: Ուրեմն մնացած բոլորինը կարո՞ղ է՝ իսկ միջազգային վերահսկողության տակ գտնվող Ամուլսարինը՝ չի՞ կարող: Թերևս այսքանից հետո նախարարությանը հեշտ չէ ընդունել, որ 400 հազարի ծախս են գոյացրել երկրի համար, որովհետև համարձակություն չեն ունեցել ասելու, որ Լիդիանի Շրջակա միջավայրի գնահատականը լավագույնն է:

-Ուզում եք ասել, Ձեզ միտումնավո՞ր են հետապնդում:

-Իսկ Ձեզ մոտ ա՞յլ տպավորություն է ստեղծվում: Այն ինչ տեղի է ունենում այսօր Լիդիանի հետ հենց այդպիսի տպավորություն է թողնում, որ արդեն մեկ տարի երկրի խոշորագույն միջազգային ներդրողին միտումնավոր տանում են սնանկացման ու ոչնչացման:

-Բայց չէ որ պաշտոնական բացատրությունը այն է, որ հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակներում է ընթանում փորձաքննությունը:

-Իսկ դա որևէ կերպ արդարացնո՞ւմ է մեկ տարի փակ ճանապարհները: Ի դեպ, քրեական գործը ևս հետաքրքիր պատմություն է: Ուրեմն, ինչ-որ մեկը հաղորդում է ներկայացնում, որ Բնապահպանության նախարարությունը ինչ-որ փաստեր է թաքցրել Ամուլսարի հետ կապված: Նախ՝ քրեական գործը կապ չունի Լիդիանի հետ և նախարարության դեմ է: Հետևաբար ինչո՞ւ այս ընացքում չեն բացվում ճանապարհները: Երկրորդ՝ ի՞նչ փաստեր թաքցնելու մասին է խոսքը: Լիդիանի բնապահպանական աննախադեպ ավելի քան 8 հազար էջանոց ռիսկերի գնահատման ու լավագույն կանխարգելիչ միջոցառումների նախագիծը հրապարակային է: Եթե կա մի նախագիծ, որ այդ առումով անթերի է, հենց Ամուլսարն է: Ու հենց Ամուլսարի շուրջ է հարուցված քրեական գործ:

-Ուզում եք ասել, շինծո՞ւ է:

Կարծում եմ, թե՛ այս աբսուրդ քրեական գործը, թե՛ այս ձնագնդի պես գլորված խնդիրը, ինչ-ինչ մարդիկ ու խմբեր, տարբեր «խորհուրդներով» ու փսփսոցներով «գցել են պետության գրպանը» և դրա համար պետք է պատասխանատվություն կրեն: Որովհետև պատասխանատվության բեռը ծանր է լինելու է:

-Ընկերությունը կգնա՞ միջազգային դատարան:

-Տպավորություն ունեմ, որ նպատակային դրան է տարվում:

hraparak.am

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48