Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06
361

Այսօր Ազգային ժողովը 63 կողմ և 28 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին: ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ հայտնել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ նախորդ գումարումներում պատգամավորական որակյալ գործունեությանը, փաստարկված հակադարձել ընդդիմադիր գործընկերների ելույթներում հնչած տեսակետներին։ «Այս երկու օրերի քննարկումն ինձ մոտ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ և ասելիք չունեն։ Ամեն ինչ՝ իմ թեկնածության, ինձ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ՝ իմ գործունեության վերաբերյալ»,- եզրափակիչ ելույթում ընդգծել է Հայկ Կոնջորյանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40