Հայկ Մկրտչյան․ սակրավոր սերժանտն Ագարակ քաղաքից

15.04.2021 12:35
3671

Հայկ Արամի Մկրտչյան․ ծնվել է 1997 թ․ դեկտեմբերի 5-ին  Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ագարակի Եղիշե Չարենցի անվան դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի «Բերկուտ» թիկնապահական քոլեջ։ 2016 թ․ զորակոչվել է բանակ։ Զորակոչվելուց 6 ամիս անց կրտսեր սերժանտի կոչում է ստացել։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի։

2016 թ․ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Հայկը, ով հատուկ ջոկատային էր, մասնակցել է դժվար առաջադրանքների, որոնք կատարել է անսխալ։

Զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Ագարակի զորամասի սակրավորների վաշտում։ Ծառայակիցներն ափսոսանքով ու ցավով են հիշում իրենց հերոսացած ընկերոջը՝ «Սիրված էր բոլորիս կողմից, բարի, հոգատար, անմնացորդ նվիրվող, կենսախինդ տղա էր Հայկը, նրա մասին, քանի կանք, պատմելու ենք, հիշելու ենք ու անմահ ենք պահելու մեր ընկերոջ հիշատակը»։

Հոկտեմբերի 2-ին Հայկն Ագարակի զորամասի սակրավորների վաշտի կազմում մեկնում է Ջրական, մասնակցում մարտական գործողություններին․ նրա հետ ռազմադաշտում եղած ընկերները պատմում են, որ Հայկը չափազանց ուշադիր էր մարտադաշտում, նրա ուշադրության ու կողմնորոշման արդյունքում՝ վաշտն անվնաս էր մնացել։ Անվնաս էլ վերադառնում էր Ջրականից․ ճանապարհին զինծառայողները նկատել են թշնամու անօդաչուն, իջել մեքենայից, փորձել պատսպարվել, բայց մեքենա բարձրանալու հրաման են ստացել․ նստել են «Ուրալը», որից հետո թշնամու ԱԹՍ-ի հարվածից մեքենան ամբողջությամբ այրվել է։ Մեքենայի ուղեւորներից միայն մեկ զինվոր է փրկվել․․․

Հայկ Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40