Հայկական բանակը համալրվում է նոր ավտոմեքենաներով. ԳՇ պետը վթարները բացառել չի կարող

08.01.2019 14:56
1152

Զինվորական ավտոմեքենաները ստուգվում են ու փոխարինվում։ Վերահսկողությունը հատկապես խստացվել է Սյունիքի ողբերգական վթարից հետո։

Վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերը համալրվել են 2000–ից ավելի նոր ավտոմեքենաներով։ Այսօր՝ հունվարի 8–ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` անդրադառնալով վերջին շրջանում զինվորական ավտոմեքենաների վթարներին:

 

«Դրան զուգընթաց հանվում են այն բոլոր ավտոմեքենաները, որոնք իրենց դարն ապրել են տարիքի կամ անսարքության պատճառով։ Մոտ ժամանակներում ևս գործընթացը շարունակվելու է»,– ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է վթարներին, Դավթյանը նշեց, որ նման բան որևէ մեկը բացառել չի կարող, թեև բոլոր ավտոմեքենաները պարբերաբար ստուգվում են, իսկ անհրաժեշտության դեպքում` նորոգվում կամ փոխարինվում նորով։

«Ցավալի դեպքը, որ մենք ունեցանք, դրանից հետո ավելի խստացվեց վերահսկողությունը»,– ասաց Դավթյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզի Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ էին տեղափոխել ավելի քան 2 տասնյակ զինծառայողներ։

Նրանցից 6–ը ստացել էին տարբեր աստիճանի կոտրվածքներ, 4-ը մահացել էին։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40