ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

24.07.2018 14:02
1341

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոտը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաև փոխնախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ադամ Շիֆը: Նրանք համոզված են, որ հանդիպումը կնպաստի Հայաստանի հետագա ինտեգրմանը միջազգային տնտեսական համակարգում, հայ-ամերիկյան երկկողմ առևտրի ու ներդրումների աճին: Կոնգրեսականները նշել են, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր Փաշինյանը հանձնառու է եղել առաջ մղելու Հայաստանին հուզող հարցերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, նա բարձրաձայնել է իր մտադրությունը խորացնել կապերը ԱՄՆ հետ: «Կասկած չկա որ նախագահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի միջև տնտեսական զարգացման, անվտանգության ու ժողովրդավարության հարցերով զրույցը կարևոր է մեր երկրների միջև  ռազմական գործընկերության ամուր առանցք ստեղծելու հարցում»,- նշել են կոնգրեսականները:

Այս նախաձեռնությունը ողջունել է նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը՝ նշելով, որ իրենք ոգևորված են  ՀՀ-ԱՄՆ համագործակցության ամրապնդման ցանկացած նոր հնարավորությամբ:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21