Խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով

06.05.2015 14:32
2606

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 4-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքապետեր, փորձագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, բացելով լսումները, նշել է, որ քննարկվող թեման այսօր ամենակարեւոր հարցերից մեկն է, քանի որ տեղական ինքնակառավարման համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունի: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձն այդ ոլորտում, տեղի են ունեցել քննարկումներ թե համայնքապետերի, թե բնակիչների հետ, որոնց տեսակետները միանշանակ չեն նախատեսված գործընթացի վերաբերյալ:

Համայնքների խոշորացման գործընթացը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Խոսելով համայնքների խոշորացման անհրաժեշտության վերաբերյալ` նա նշել է, որ դեռեւս 1996 թվականից, երբ ներդրվել է տեղական ինքնակառավարման համակարգը, այս թեման շոշափվել է, քանի որ համայնքներում կան խնդիրներ, որոնք չեն լուծվում կառավարման համակարգի անարդյունավետության պատճառով:

Կառավարությունը համայնքների խոշորացման վերաբերյալ 2011 թվականին մշակել է «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման» հայեցակարգը, այնուհետեւ ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների հաստատմամբ սկսվել է համայնքների խոշորացման «պիլոտային» ծրագիր` Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Մայիսի 17-ին այս մարզերի մի շարք համայնքների միավորման նպատակով կանցկացվեն տեղական հանրաքվեներ` պարզելու համար բնակիչների կարծիքները համայնքների խոշորացման վերաբերյալ: Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ համայնքներում նախատեսվել են իրականացնել բազմաթիվ ծրագրեր` ներդրումային փաթեթներով:

Թեմայի շրջանակներում ելույթ է ունեցել փորձագետ Վահան Մովսիսյանը: Հիմնավորելով համայնքների խոշորացման անհրաժեշտությունը` նա նշել է, որ խնդրի կապակցությամբ բազմաթիվ հանդիպումներ են եղել թե համայնքապետերի, թե մարզերի բնակիչների հետ: Ըստ նրա` համայնքների խոշորացում ձեւակերպումն այնքան էլ ճիշտ չէ ընտրված, քանի որ հիմնական նպատակը համայնքների կառավարման ապարատի միաձուլումն է: Հանրապետության վարչատարածքային բաժանումը, նրա կարծիքով, արդյունավետ չէ. կան համայնքներ, որոնցում ընդամենը 3 մարդ է ապրում, եւ կան համայնքներ, որտեղ մարդիկ չեն ձմեռում եւ այլն: Ուստի, ըստ նրա 915 համայնք ունենալը եւ կառավարման ապարատ պահելը նպատակահարմար չէ: Նա նաեւ տեղեկացրել է, որ բարեփոխման արդյունքում որեւէ համայնք անղեկավար չի մնալու:

Պատասխանելով ներկաների հարցերին` Վաչե Տերտերյանը եւ Վահան Մովսիսյանը պարզաբանել են, որ բարեփոխման արդյունքում չեն կրճատվելու աշխատատեղեր, իսկ համայնքների խոշորացման նպատակն էլ ֆինանսական ռեսուրսների խնայողությունը չէ:

Ըստ բանախոսների` համայանքների բյուջեների մոտ 90 տոկոսն ուղղվում է ապարատների պահպանությանը, հետեւաբար գումար չի մնում կապիտալ ներդրումների համար: Նրանց կարծիքով` այդ խնդիրը կլուծվի համայնքների խոշորացմամբ:

Հարցի կապակցությամբ իրենց տեսակետներն ու մտահոգություններն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Արայիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Դավիթ Թումանյանը եւ Էմին Երիցյանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանն ընդգծել է համայնքների խոշորացման անհրաժեշտությունը եւ կարեւորել տարբեր ձեւաչափերով քննարկումները:

04.05.2015
parliament.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40