Արծվանիկի պոչամբարի ռեսուրսները սահմանափակ են

27.03.2018 12:00
1596

Սյունիքի մարզում մետաղական հանքերի 11 պոչամբար կա, որոնցից 7-ը գործող է, 3-ը` փակված, 1-ը`չգործող, բայց եւ չփակված: Այս ցանկում է Հայաստանի ամենամեծ` Արծվանիկի պոչամբարը, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Համաձայն գիտական տվյալների`(«Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատություն, հեղինակներ` Ռ.Ս Մովսեյանը, Հ.Ի. Մովսիսյան, Երեւանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Երեւան, 2014), պոչամբարի փաստացի ծավալը կազմում է 270 միլիոն խմ, իսկ 300 միլիոնը` նախագծային ծավալն է:

Խնդիրը նրանում է, թե որքանով կբավականացնի Արծվանիկի պոչամբարի ռեսուրսը տարեկան 22 միլիոն տոննա հանքաքարի ընդլայնված արտադրության համար, որն իրականացնում է Զանգեզուրի կոմբինատը:

Հիշեցնենք, որ նման մասշտաբի դեպքում Արծվանիկի պոչամբար տարեկան պետք է լցվի 21 միլիոն 809.2 հազար տոննա պոչ: Եթե հաշվի առնենք, որ պոչամբարն արդեն լցված է 212 միլիոն տոննայով, ապա նրա ռեսուրսը կբավականացնի ընդամենը մի քանի տարի: Կոմբինատը պնդում է, որ ռեսուրսը կբավականացնի 25 տարի, քանի որ հաշվարկված ծավալը կազմում է 325 միլիոն խմ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ բնապահպանության նախարարության պատվիրակության` այդ թվում լրագրողների եւ էկոլոգների Սյունիքի մարզ այցելության ժամանակ մարզպետ Վահե Հակոբյանը հայտնեց հետեւյալ կարծիքը պոչամբարի ռեսուրսի վերաբերյալ. «Արծվանիկի պոչամբարի հագեցվածությունը մինչեւ 70 տոկոս է: Այնտեղ մշտապես աշխատանքները տարվում են, եւ այդ պոչամբարը մոտ 20-25 տարվա ռեսուրս դեռ ունի։

Վաղուց 2 պոչամբար ռեկուլտիվացվել է, եւ մենք անընդհատ քայլեր ենք ձեռնարկում։ Ռեկուլտիվացված պաչամբարների մասով այսօր մենք վարում ենք բանակցություններ եւ քննարկում ենք դրանց վերամշակումը` այսինքն, կուտակված մետաղների վերամշակումը։ Դա չափազանց մեծ եւ ծախսատար ծրագիր է։ Դրա մասին մենք մեր եվրոպացի գործընկերների հետ հիմա խոսում ենք»։

Եթե Արծվանիկի պոչամբարը լցվի նախատեսված տեմպերով, ապա ամբողջ շրջանը կբախվի լուրջ խնդրի հետ: 2015թ-ին կառավարության որոշում ընդունվեց 491.8093 հեկտար հող Արծվանիկ, Աճանան, Սյունիք, Չապնի, եւ Սեւքար համայնքներից օտարելու մասին: Չնայած ընկերության հավաստիացումներին, որ պոչամբարի սահմանները չեն հասնի կառավարության կողմից օտարված տարածքներին, հայտնի է, որ պոչամբարի 1 հեկարը կարող է աղտոտել 10 անգամ ավելի տարածք:

Բացի Արծվանիկի պոչամբարից Զանգեզուրի կոմբինատի հաշվեկշռում են ավելի փոքր ծավալներ ունեցող Ողջիի, Փխրուտի եւ Դարազամի պոչամբարները:

4.6 միլիոն խմ փաստացի ծավալով Գեղանուշի պոչամբարը պատկանում է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատին:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կիրճերում օգտագործում է միանգամից 3 պոչամբար` 1, 2, 3 համարներով, 47.2 միլիոն տոննա ընդհանուր ծավալով:

Առկա է եվս մեկ պոչամբար անհասկանալի կարգավիճակով` ոչ գործում է, ոչ փակված է: Դա Դաստակերտի պոչամբարն է: Նրա փաստացի ծավալը 1.5 միլիոն խմ է:

Մեր կարծիքով նման կարգավիճակը նշանակում է , որ մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրում Դաստակերտի պոչամբարի անվտանգության համար:

ecolur.org

26 մարտի 2018թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40